ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը փորձում գժտեցնել Իրանին և Եվրոպային

Carolyn Kaster/AP

ԱՄՆ նորընտիր նախագահն ու նրա վարչակազմը բոլոր հնարավոր միջոցներով փորձում են վարկաբեկել իրանական միջուկային գործարքը՝ Իրանն անվանելով «թիվ 1 ահաբեկչական երկիրն աշխարհում»։ Դոնալդ Թրամփի բնորոշմամբ «երբևէ կնքված ամենավատ գործարքը» չեղարկելու նպատակով Վաշինգթոնը նոր մարտավարություն է որդեգրել` փորձելով արժեզրկել գործարքը միջազգային միջնորդների «վեցյակի» մյուս անդամների (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) աչքում:

Ամերիկյան կողմն ամեն ինչ արեց անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում Իրանի հարցը քննարկման գլխավոր առարկա դարձնելու համար: ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ «միջուկային գործարքի շնորհիվ Իրանը լրացուցիչ հնարավորություններ է ստացել միջուկային դաշտում անվտանգության խափանման համար»,- նշում է TASS գործակալությունը: «Նախագահ Թրամփի անունից ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա», - վստահեցրել է Փենսը: 

Եվ չնայած իրանական կողմի բոլոր պնդումներին, որ Իրանը հավատարիմ է կնքված գործարքին և միջուկային զենք ստեղծելու մտադրություն կամ հնարավորություն չունի՝ ԱՄՆ-ը պնդում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության վրա: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը նմանատիպ կեցվածք է ակնկալում նաև միջուկային գործարքի մյուս միջնորդներից, մասնավորապես, եվրոպական երկրներից:

Ի դեպ՝ ԱՄՆ-ին այս հարցում լրջորեն աջակցում է Իսրայելը, որի վարչապետը փետրվարի սկզբին այցելել էր Լոնդոն՝ փորձելով Իսրայել-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համատեղ ճակատ ձևավորել Իրանի դեմ: Եվ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներում նմանություններ գտնելն ու այս հարցում Մեծ Բրիտանիայից որևէ ակնկալիք ունենալը կարող է ինչ-որ պահի իրատեսական լինել, ապա Ֆրանսիայի և Գերմանիայի պարագայում սա գրեթե անհնար է թվում: Ակտիվ փոխայցելություններն ու կնքվող պայմանագրերը վկայում են այն մասին, որ այս երկրները մտադիր չեն հրաժարվել ոչ միջուկային գործարքից, որի շուրջ ավելի քան 10 տարի բանակցել են, ոչ էլ դրա ընձեռած հնարավորություններից:

Հետևաբար, միջուկային գործարքը չեղարկելու նպատակով Իրանին և Եվրոպային գժտեցնելու ԱՄՆ-ի ջանքերը հաջողելու մեծ հնարավորություն չունեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: