ԶԼՄ-ները՝ ժողովրդավարության թշնամի՞, թե՞ բարեկամ. Թրամփ-ԶԼՄ-ներ պատերազմ
Վերջին շրջանում ամերիկյան մեդիա դաշտում թոփ թեմա է դարձել, ինչպես իրենք են անվանում, «Թրամփ-ԶԼՄ-ներ պատերազմը»: Թեմայի շուրջ կրքերն ավելի թեժացան, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի մեդիա ընկերությունների (New York Times, NBC News, ABC, CBS, CNN) բացահայտ հայտարարեց «ժողովրդի թշնամի», իսկ Սպիտակ տունը նրանց արգելեց հաճախել Սպիտակ տան խոսնակի կողմից ԶԼՄ-ների համար կազմակերպվող «հարց ու պատասխան» հանդիպումներին:
Թեմային շուրջ ակտիվ քննարկումներում անգամ զուգահեռներ են անցկացվում Թրամփի և Ուոթերգեյթի սկանդալի մեջ հայտնված Միացյալ նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի միջև: Հայտնի է, որ ԱՄՆ 37-րդ նախագահն ամեն առավոտ, ընթերցելով լրահոսն, իր վարչակարգի համար սյունակում նշումներ էր կատարում, թե որ լրատվական ընկերություններին է նա հավանում, որոնց՝ ոչ, և հրահանգում համապատասխանաբար գործել: ԱՄՆ պատմության մեջ հայտնի Ուոթերգեյթի սկանդալի արդյունքում պարզ դարձավ, որ Նիքսոնի վարչակարգը գաղտնալսել և գաղտնի հետախուզություն է ծավալել իր ընդդիմադիրների, այդ թվում՝ լրագրողների դեմ: Սկանդալի արդյունքում Նիքսոնը դարձավ ԱՄՆ առաջին և միակ նախագահը, ով հեռացավ պաշտոնից նախքան ժամկետի լրանալն, ինչը համարվեց մեդիայի հաղթանակ:
Արդարության համար պետք է փաստել, որ Ռիչարդ Նիքսոնի և Դոնալդ Թրամփի վարչակարգերը միակը չեն եղել, որ որոշ լրատվամիջոցներին դեմ են արտահայտվել և քայլեր ձեռնարկել: Օրինակ, պատահական չէ, որ 2014 թվականին 38 մեդիա ընկերություններ միացյալ նամակ հղեցին այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ իշխող վարչակարգի կողմից իրենց մեդիա գործունեությանը խոչընդոտելու հետ կապված բողոքն արտահայտելու համար: Իսկ, օրինակ, Բուշ կրտսերը, իր կառավարման տարիներին արտահայտվելով մեդիայի դեմ, բացահայտ նշեց, որ մեդիա ընկերությունները չեն ներկայացնում ԱՄՆ հանրության բոլոր շերտերին, այլ ներկայացնում են առանձին խմբերի շահերը, որոնց դեմ ԱՄՆ հասարակությունը պետք է պայքարի:
Եթե վերադառնանք «Թրամփ–ԶԼՄ-ներ պատերազմ»-ին, ապա պետք է փաստենք, որ Թրամփի ԶԼՄ-ների դեմ որդեգրած քաղաքականությունը՝ ստեղծել բարիկադներ և նրանց թշնամիներ կոչելու, դժվար է ճիշտ համարել: Սակայն միևնույն ժամանակ դժվար է միանշանակ ասել, թե այդ պատերազմը ով է նախաձեռնել. Թրա՞մփը, թե՞ իր հակառակորդները: Թերևս խնդրի ակունքներն ավելի խորն են: Այն սկսվեց այն ժամանակ, երբ շատ ԶԼՄ-ներ ժողովրդավարության պաշտպան լինելու փոխարեն, տարբեր քաղաքական ուժերի համար դարձան միմյանց դեմ պայքարի հիմնական գործիք: Խնդիր, որն, ի դեպ, բնորոշ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ շատ երկրների:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ