ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը Հայաստանին չորս շարժական կինոթատրոն կնվիրի

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը մտադիր է Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց չորս շարժական կինոթատրոն նվիրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնին,  մարտի 2-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հուշագիրը կստորագրեն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շարժական կինոթատրոն  տրամադրելու մասին:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: