ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախը կճանաչվի. Էդվարդ Նալբանդյան

Ավանդույթի համաձայն՝ երբ կազմակերպում ենք դեսպանահավաքներ, այցելում ենք նաև Արցախ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ հանդիպումն աշխատանքային էր:

«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:

Է. Նալբանդյանի խոսքով, բացառված չէ, որ մինչև տարեվերջ կարող ենք ունենալ մի երկիր, որը կճանաչի Արցախի Հանրապետությանը, սակայն միջազգային ճանաչման համար այդ դեռ բավարար չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այն բանակցությունները, որոնք այսօր վարվում են եռանախագահների հետ միասին, ուղղված է, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը լինի բացառապես խաղաղ ճանապարհով և միտված լինի հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով:

«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Է. Նալբանդյանը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: