ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվ-և»-ի քաղաքականությունն արդյունավետ կերպով կյանքի է կոչվում

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այդ մասին փետրվարի 27-ին հայտարարվեց Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման արդյունքում։

Նոր պայմանագիրը բավական հավակնոտ է և իր մեջ ներառում է բոլոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման ուղենիշեր։ Այս համաձայնագրով, փաստացի, Եվրամիությունն ու Հայաստանն ամրագրում են, որ շարունակելու են սերտ համագործակցել Հայաստանում բարեփոխումների առաջ մղման համար։ Համաձայնագրի անունը ևս վկայում է այդ մասին՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագիրը քաղաքական մասով գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագիրը և ունի տնտեսական մաս, որը բանակցվել է՝ հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Պայմանագրի հետագա ստորագրումն ու վավերացումն ավելի շատ ընթակարգային բնույթ են կրելու և կարող են որոշակի ժամանակ պահանջել։ Այն պետք է իրավական մի շարք շտկումների ենթարկվի, այնուհետև թարգմանվի ԵՄ անդամ բոլոր երկրների լեզուներով և հայերեն, որից հետո ԵՄ բոլոր 28 անդամները պետք է տան իրենց համաձայնությունը և հետո միայն պայմանագիրը կստորագրվի։

Եվրամիության ղեկավարներն, այդ թվում՝ Դոնալդ Տուսկն, իրենց հայտարարություններում արձանագրեցին, որ Հայաստանը Եվրամիության համար կարևոր գործընկեր է, և իրենք պատրաստ են խթանել Հայաստանում բարեփոխումների խորացմանը։

Այդ համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը սահմանադրական բարեփոխումների և հատկապես Ընտրական օրենսգրքի համաձայնեցման ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացում ցուցաբերած աննախադեպ աջակցության համար։

Ելնելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակից և հետագա զարգացման հեռանկարներից՝ այսօր իսկ համոզվածությամբ կարելի է պնդել, որ Արևելյան գործընկերության երկրները՝ ըստ Ասոցացված համաձայնագիրը ստորարած լինելու կամ չլինելու դասակարգելը և Հայաստանին Ադրբեջանի ու Բելառուսի հետ միասին հետնապահների շարքին դասելը որևէ կերպ կենսունակ մոտեցում չէ։ Հայաստանը Եվրամիության համար կարևոր և վստահելի գործընկեր է, որի հետ հնարավոր եղավ մեկ տարվա ընթացքում բանակցել նոր համաձայնագիր և դրանով ամրագրել երկկողմ հարաբերությունների խորացման երկկողմ ցանկությունը։

Ինչպես Բրյուսելում նշել է Սերժ Սարգսյանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են արժեքների վրա, և Հայաստանը երբևէ իր առջև չի դրել քաղաքակրթական ընտրություն կատարելու հարցը։ Նոր համաձայնագիրն այդ տեսանկյունից լիովին արտացոլում է ՀՀ կողմից որդեգրված «և-և»-ի սկզբունքն ինտեգրացիոն գործընթացներում։ Այն ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացում և խորացում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը։

Հայաստանը նույնիսկ մեկ քայլ առաջ է գնացել՝ ամրագրելով, որ պատրաստ է իր դերակատարումն ունենալ ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցությանը խթանելու հարցում՝ գիտակցելով բաժանարար գծեր չկառուցելու և կայունության կարևորությունը։

Հայաստանը շատ լավ է գիտակցում տարածաշրջանի կայունության, անվտանգության արժեքը։ Այդ պատճառով էլ կարևորում է Արևմուտքի հետ ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում համագործակցությունը։ ՆԱՏՕ հետ համագործակցությունը ՀՀ անվտանգության բաղադրիչ է։ Հայաստանն արդեն իսկ 4 Անհատական գործողությունների ծրագիր է կյանքի կոչել ՆԱՏՕ-ի հետ, այժմ համաձայնեցման փուլում է գտնվում 5-րդը։ Ամենից շատ կարևորվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը պաշտպանական բարեփոխումների և կրթության ոլորտում։

Այս համատեքստում հատուկ կարևորություն ունի ՆԱՏՕ գլխավոր քրատուղարին Հայաստան հրավիրելու որոշումը։ Հայաստանի կողմից բազմիցս թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական տարբեր մակարդակներով ընդգծվել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող շրջափակման քաղաքականությունը զգալիորեն սահմանափակում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հնարավորություննեը, ի վերջո դա ոչ թե  Հայաստան-Թուրքիա երկկողմ փակ սահման է, այլև փակ սահման է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Գլխավոր քարտուղարի այցը Հայաստան հնարավորություն կտա տեղում ծանոթանալ իրավիճակին և քննարկել այդ հարցերը։

Բացի այդ, ինչպես Բրյուսելում նշել է Սերժ Սրագսյանը, Հայաստանը հետաքրքրված է գլոբալ անվտանգությամբ և անվտանգություն սպառող երկրից աստիճանաբար ցանկանում է վերածվել անվտանգություն մատակարարողի։ ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ՆԱՏՕ մի շարք խաղաղապահ առաքելություններում թերևս դրա լավագույն ապացույցն է։

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀՀ նախագահի Բրյուսելյան այցը կարևոր հանգրվան էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում, որը ցույց տվեց, որ «և-և»-ի քաղաքականությունը հաջողվում է արդյունավետ կերպով կյանքի կոչել, և այն ընկալելի ու ընդունելի է բոլոր կողմերի համար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: