ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան «արշա՞վ» է սկսել Թուրքիայի դեմ

Umit Bektas / Reuters

Եվրոպայում Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում թուրք պաշտոնյաների այցելությունների կապակցությամբ սկանդալները շարունակվում են: Այս անգամ արդեն հոլանդական Ռոտերդամի իշխանություններն են չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ միջոցառումը: Ավելի վաղ Գերմանիայի Համբուրգ քաղաքի տեղական իշխանություններն էին չեղարկել միջոցառումը, որին պետք է մասնակցություն ունենար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլունլ: Տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը նաև Գերմանիայի Գագգենաու քաղաքում: Թուրքիայի  Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ` Գերմանիայում կայանալիք կոնֆերանսը ևս չեղարկվել է:

Չնայած տեղական իշխանությունները թուրք պաշտոյաների ելույթների չեղարկումը բացատրում են տեխնիկական պատճառներով, սակայն շատերը Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավի շրջանակներում թուրք պաշտոնյաների հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ թույլ չտալը ընկալում են որպես ԵՄ կողմից ոչ ֆորմալ սկզբունքային մոտեցում: «Մենք չենք հանդուրժի թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթներն Ավստրիայում: Մենք ընդհանուր առմամբ չենք ցանկանում, որպեսզի այլ երկրների նախընտրական քարոզարշավները տեղափոխվեն Ավստրիա, քանի որ դա հանգեցնում է հակամարտությունների», - ասել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը:

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն էլ «Facebook»-ի էջում գրել էր. «Հոլանդիան այն երկիրը չէ, որտեղ այլ երկրներ իրենց նախընտրական արշավները կազմակերպեն: Չենք ցանկանում համագործակցել»: Սակայն Հոլանդիայի աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը նախատեսվող միջոցառման վերաբերյալ վարչապետ Ռյութեի արձագանքը «շատ մեղմ» է որակել. «Ես լինեի, այլ կերպ կվարվերի: Թուրքիայի կառավարության բոլոր անդամներին «persona non grata» կհայտարարեի»:

Եթե Հոլանդիայի և Ավստրիայի դեպքում իշխանությունների դիրքորոշումը ինչ-որ կերպ ընկալելի է Անկարայի համար, ապա գերմանական կողմի գործողությունները վերջինիս համար անընդունելի են: Թուրք պաշտոնյաների ելույթների չեղարկումը Գերմանիայի պարագայում ավելի շուտ պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների և, մասնավորապես, Էրդողանի լիազորությունների ընդլայնման հետ Բեռլինի անհամաձայնությամբ, ոչ թե այլ պետությունների նախընտրական արշավներ թույլ չտալով: Միևնույն ժամանակ Անկարայի կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում միջոցառումների չեղարկումն ավելի սուր է ընկալվում պայմանավորված տեղի թուրքական համայնքի քանակով: Թերևս դրանով էլ պայմանավորված է Թուրքիայի կողմից նման կտրուկ արձագանքը: Այսպես, նախագահ Էրդողանը և ԱԳ նախարար Չավուշօղլուն գերմանական իշխանությունների գործողությունները համեմատել են նացիստների հետ և գերմանական իշխանություններին անվանել բռնապետական:

Այս համատեքստում փորձագետները մտավախություն են հայտնում, որ Եվրոպայի «հակաթուրքական» այս արշավը կարող է լրջորեն վնասել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին՝ հաշվի առնելով այդտեղ արդեն առկա դժվարությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: