ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ղեկավար պաշտոններում կանանց ներկայությամբ 6-րդն է աշխարհում. Grant Thornton

Հայաստանը ղեկավար պաշտոններում կանանց ներկայության ամենաբարձր ցուցանիշով երկրների ցանկում առաջին 6-յակում է: Այդ են վկայում Grant Thornton-ի հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 36 երկրում Մարտի 8-ին ընդառաջ:

Ըստ հետազոտության, կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում ՝ 47%, Ինդոնեզիայում՝ 46%, Էստոնիայում՝ 40%, Լեհաստանում՝ 40%, Ֆիլիպիններում՝ 40% և Հայաստանում ՝ 31%:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ղեկավար պաշտոնների 31%-ը կանայք են զբաղեցնում, մինչդեռ միջին ցուցանիշը 25% է: Ընդ որում, հաշվետու շրջանում հետազոտված հայկական ընկերություններում բարելավվել է ղեկավար պաշտոնների բազմազանության ցուցանիշը: Մասնավորապես, ընկերությունների ընդամենը 10%-ը չի ներգրավել կանանց ղեկավար պաշտոններում: 2016-ին այդ ցուցանիշը 29% էր:

Ղեկավար պաշտոններում կանանց ներկայության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ճապոնիայում՝ 7%, Արգենտինայում՝ 15%, Հնդկաստանում՝ 17%, Գերմանիայում՝ 18%, Բրազիլիայում՝ 19% և Մեծ Բրիտանիայում՝ 19%:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: