ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՊՆ. իրադրությունն առաջնագծում

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ»  և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: