Ռուսական զենքի վաճառքը Բաքվին. գործոններ, որ պետք է հաշվի առնել
Ապրիլյան պատերազմից հետո հանրային շրջանակներում առավել ակտիվացան քննարկումները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքների վերաբերյալ: Ռուսական կողմից հնչող «արդարացումները» թերևս ամփոփվում են հետևյալ առանցքային թեզերի ներքո՝ «միայն բիզնես և ոչինչ ավելին», «եթե Ռուսաստանը չվաճառի, այլ երկրներ կվաճառեն» և այլն:
Ըստ էության, այս թեզերը բավական ընկալելի կլինեին, եթե դա վերաբերեր որևէ երրորդ երկրի, սակայն Ադրբեջանի պարագայում, որը բացահայտ Հայաստանին համարում է իր թիվ մեկ թշնամին, այդ հիմնավորումներն այդքան էլ համոզիչ չեն:
Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի վաճառքի մասին խոսելիս չպետք է մոռանալ մի քանի կարևոր գործոնների մասին.
- Ռուսաստանից տարբեր տիպի զինատեսակների ձեռքբերումն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ընկալում է նաև որպես այդ զինատեսակների կիրառման թույլտվություն Մոսկվայի դաշնակից Հայաստանի նկատմամբ: Ըստ էության, որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում դեմ է զինվում Բաքուն և ով է լինելու ձեռք բերվող զենքերի հնարավոր թիրախը:
- Ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների արդյունքում Բաքուն երբեմն ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնց համարժեք զինատեսակներ՝ թե´ տեխնիկական պարամետրերի, թե՛ խոցման ուժի առումով, ոչ բոլոր երկրներն են արտադրում, առավել ևս՝ վաճառում երրորդ երկրների: Ըստ էության, նրանք, ովքեր առաջ են տանում այն թեզը, որ եթե Ադրբեջանը զենքը Ռուսաստանից չգնի, կգնի մեկ այլ երկրից, այդքան էլ օբյեկտիվ չեն:
- Մոսկվայի և Բաքվի գործարքներն ունեն նաև հոգեբանական բաղկացուցիչ: Երբ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքով, դա, իհարկե, չի կարող հետք չթողնել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նրա ընկալումներում: Թերևս, ինչ-որ առումով, նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրային որոշ շրջանակներ որոշակի անվստահությամբ են նայում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:
Գործոնների այս ցանկը կարելի է շարունակել, սակայն առավել կարևոր է, որ այս ամենն ընկալեն բոլոր կողմերում, առաջին հերթին՝ Ռուսաստանում: Անշուշտ, զենք վաճառելը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, սակայն տնտեսական շահին առաջնություն տալը երբեմն ստեղծում է ավելի լուրջ խնդիրներ, որոնց հաղթահարման համար առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ: Ի վերջո, չպետք է մոռանալ ռուս մեծ դասականի՝ Չեխովի խոսքերը՝ «եթե առաջին ակտում պատից զենք է կախված, ապա վերջինում այն անպայման կկրակի»…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ