Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունն այսօր ունի առավել ընդլայնված օրակարգ
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համագործակցությունն իր մեծ ու կարևոր դերն ունի հայ ժողովրդի անվտանգ գոյատևման, ինչպես նաև ազգային շահերի առաջմղման և նպատակների արդյունավետ իրագործման առումով: Այս մասին խոսվել և խոսվում է տարբեր մակարդակներով, այդ թվում` ամենաբարձր: Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման ժամանակ արծարծված հարցերը հենց այս մասին են վկայում:
Պատահական չէ, որ հանդիպման ժամանակ ընդգծվեց Սփյուռքի հետ համագործակցությանը նոր որակ և բովանդակություն հաղորդելու կարևորությունը՝ հրավիրելով Սփյուռքի մեր ներկայացուցիչներին անմիջական մասնակիցը դառնալ Հայաստանում տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:Սփյուռքի հետ նորացված օրակարգ ունենալու գաղափարը նախագահն ամփոփեց «փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով:
Ուշագրավ է, որ Փարիզում ոչ միայն Ֆրանսիայի, այլ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպում անցկացնելը նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009 թվականի առաջին համահայկական այցից հետո ձևավորված ավանդույթ է, որը նպատակ է հետապնդում զարգացնել Սփյուռքի հետ առկա փոխգործակցության մակարդակը, իսկ միասնական ջանքերն էլ դարձնել էլ ավելի թիրախավորված:
Եթե տարիներ առաջ Սփյուռքի գլխավոր, օրակարգային հարցերից էր հիմնականում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման խնդիրը, ապա այսօր այդ օրակարգն ընդլայնվել է: Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ և ԼՂՀ համար ավելացող արտաքին մարտահրավերները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության կարևորագույն խնդիրներից են այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա արդարացի, խաղաղ հանգուցալուծումը, ինչպես նաև Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Այսօր համազգային ուշադրությունը սևեռված է նաև սիրիահայությանը: Սիրիայի մեր հայրենակիցները ճգնաժամի շուրջ 6 տարիների ընթացքում համոզվել են, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքի համայնքները նրանց թիկունքին են և արել ու շարունակելու են անել հնարավորինս նրանց աջակցելու համար: Պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար սիրիացի փախստական: Հատկանշական է, որ ընդհանուր բնակչության և ընդունված փախստականների թվի հարաբերակցությամբ Հայաստանը եվրոպական երկրների շարքում երրորդն է:
Սփյուռքի հետ երկխոսության մաս են կազմում նաև Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները՝ այդ թվում սահմանադրական փոփոխություններ, նոր Ընտրական օրենսգիրք, խորհրդարանական ընտրություններ: Հարցեր, որոնց անդրադարձավ նաև ՀՀ նախագահը Ֆրանսիայում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Այս առումով հատկանշական է, որ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ ներգրավվելու ցանկություն են հայտնել Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը բարձրացվել է նոր մակարդակի՝ նպատակ հետապնդելով էլ ավելի արդյունավետ օգտագործել միասնական ներուժը հանուն ազգային շահերի առաջմղման: Իսկ այդ հսկայական ներուժի իրացումն էլ ավելի թիրախավորված դարձնելու համար գուցե և անհրաժեշտ է մշակել առավել արդյունավետ համագործակցության մի նոր ձևաչափ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ