ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը հանդիպել է մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ

Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է տալիս սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներին, քանի որ նրանք այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ամուր հիմքն են` Նախագահը ասվածն առավել քան տեղին է համարել Ռուսաստանի դեպքում, որտեղ հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է:

Սերժ Սարգսյանը նշել է, թե հպարտ է, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանն ու շարունակում են մեծ ներդրում ունենալ առողջապահության զարգացման գործում և անկախ գտնվելու վայրից՝ դժվարին պահին միշտ պատրաստ են համախմբվել ի նպաստ Հայրենիքի: Նախագահը այդ համատեքստում հիշել է, թե ինչպես անցած տարի ապրիլին` Հայաստանի և Արցախի համար դժվարին պահին, մոսկվայաբնակ հայ բժիշկները օգնության եկան, կանգնեցին երիտասարդ զինվորների կողքին` ցուցաբերելով բժշկական օգնություն և այդպիսով նաև անհրաժեշտ բարոյական աջակցություն:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում ձևավորված և հաջողությամբ զարգացող հայ-ռուսական փոխգործակցությանը: Ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկներն են ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահի առաջարկով տեսակետներ են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

ՀՀ դեսպանությունում Հանրապետության Նախագահը երեկոյան հանդիպում է ունեցել ռուսաստանյան պետական, քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինի հետ: Նախագահը Սերգեյ Ստեպաշինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնային համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: