ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք հաքերները գրառում են կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում

rabstol.net

Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան օգտահաշիվների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հարձակման ենթարկված էջերից են Միացյալ Նահանգների ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի, իրավապաշտպան Amnesty International կազմակերպության, Անգլիայի առողջապահության նախարարության, գերմանական Die Welt պարբերականի, BBC-ի Հյուսիսային Ամերիկայի ծառայության, Forbes-ի, Reuters-ի ճապոնական ծառայության, Russia Today-ի իսպանական ծառայության, ԱՄՆ Դյուքի համալսարանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջերը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում հաքերները թողել էին հետևյալ գրառումը. «Նացիստական Գերմանիա, Նացիստական Նիդերլանդներ. սա ձեզ փոքր օսմանյան ապտակ: Կհանդիպենք ապրիլի 16-ին»: Բացի այդ, գրառման մեջ հաքերները կիսվել էին Դավոսում Էրդողանի ելույթի ձայնագրությամբ:

Ավելի ուշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը, ջնջելով թուրք հաքերների գրառումը, նշել էր. «Մենք անմիջապես ջնջել ենք թվիթը, որը դրսից իրականացված հաքերային հարձակման հետևանք էր»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: