ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյանց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Ամասիա, Մարալիկ և Գյումրի  քաղաքներում տեղում է  թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: