ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք քաղաքացիներին ապաստան տրամադրելու համար Նորվեգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Press TV

Անկարայում Նորվեգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն այն պատճառով, որ երկիրը ապաստան է տրամադրել չորս թուրք քաղաքացիների, ովքեր կասկածվում են թուրքական իշխանությունների դեմ անցյալ տարվա հուլիսին իրականացված հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով նախարարության կողմից արված հայտարարությանը:

«Ցավալի է և անընդունելի, որ դաշնակից երկիրը (խմբ.՝ Նորվեգիան) աջակցություն է ցուցաբերել անձանց, ովքեր հետաքննության մեջ են գտնվում Թուրքիայում: Հայրենիք վերադառնալու փոխարեն նրանք այժմ օգտվում են հյուրընկալող երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական բոլոր հնարավորություններից»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում`  հավելելով, որ Թուրքիայի ջանքերն այս հարցում կշարունակվեն:

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո մոտ 40,000 մարդ է ձերբակալվել Թուրքիայում և ավելի քան 100,000-ն աշխատանքից ազատվել կամ կասեցվել է ռազմական, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի գործունեությունը, իսկ մյուսները մինչ օրս փորձում են ապաստան  գտնել արտերկրում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: