ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական զինանշանով ռուս զինվորականների լուսանկարները բողոքի ալիք են բարձրացրել Թուրքիայում

Kurdistan24

Թուրքիայի արտգործնախարարությունն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Անկարայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին, փոխանցում է թուրքական  Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Պատճառն սոցցանցերում հայտնված ռուս զինվորականների՝ այդ թվում սպաների լուսանկարներն են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) անդամների հետ միասին:Լուսանկարներներն արվել են Նավրուզի հետ կապված միջոցառումների ժամանակ:

«Լուսանկարում YPG-ի զինանշանը  ռուսական գեներալներից մեկն էլ է բռնել: Թուրքիայի արտգործնախարարությունում Պանովին հայտնել են, որ Մոսկվան քաջատեղյակ է PYD-ի նկատմամբ Թուրքիայի ունեցած դիրքորոշմանն, ինչով էլ բացատրվում է  լուսանկարների հետ կապված թուրքական իշխանությունների մտահոգությունները», - փոխանցում  է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) համարում է ահաբեկչական կազմակերպություն` մեղադրելով նրանց ՔԲԿ-ի հետ կապ ունենալու մեջ:      

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: