ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը երգել է «Գահերի խաղի» հայտնի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 23-ին մասնակցել է «Գահերի խաղը. Կենդանի համերգ» հատուկ միջոցառմանը Կալիֆորնիայի Ինգլվուդ նահանգում:

Երգիչը հանդես է եկել The Rains Of Castamere երգով՝ Վեսթերոսի հորինած բալլադի կատարմամբ, իսկ նրա գլխավերևում պատկերներ էին ցուցադրվում Լանիսթերի մասնակցությամբ, հայտնում է Astartaview.ru-ն:

Փետրվարին մեկնարկած տուրը, որն անցնելու է 28 քաղաքով, նվիրված է նվագախմբի և երգչախմբի կատարմամբ թեմատիկ երաժշտությանը 7 բեմի վրա, որոնք խորհրդանշում են Վեսթերոսի 7 թագավորությունը: Ելույթներն ուղեկցվում են «Գահերի խաղը» սերիալից կադրերի պրոեկցիայով:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: