Գյումրիի 12 մլն դոլար արժեցող կարի ֆաբրիկան գրեթե պատրաստ է շահագործման
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին:
12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:
«Սաստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է և գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին և արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները:
Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաև ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին նաև նշել է, որ նորակառույց գործարանի հարևանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, և այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Նշվել է, որ առաջին 8 տունը պատրաստ կլինի 2017-ի հուլիսին:
Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը՝ ընկերության տնօրենը կառավարության ղեկավարին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները ևս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկության ընդլայնման ծրագրերը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում:
Կարապետյանը եղել է նաև Գյումրու թիվ 21 «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում: Վարչապետը նախ դիտել է վարժարանի սաների պատրաստած երաժշտական ելույթը, ապա ծանոթացել դպրոցի 2-րդ մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վարժարանի 2-րդ մասնաշենքի բացումը նախատեսվում է 2017-ին:
«Սաստեքս» ընկերությունը հայտնի է Երևանում, Վանաձորում և Ամասիայում («WKS-Հայաստան») ստեղծած կարի արտադրամասերով: Գյումրիում արտադրամասի կառուցման աշխատանքներում 120 շինարար էր ընդգրկված:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4,63 կմ/ժ