ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում զորքերը թուրքական Ինջիրլիքից հանելու համար

RT.com

Գերմանիայի իշխանություններն այլընտրանքային ռազմաբազա են փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված գերմանական զորքերը տեղափոխելու համար: "Die Welt" պարբերականում տեղ գտած զեկույցի համաձայն՝  Գերմանիան ունի ընտրության 8 տարբերակ, փոխանցում է DW-ն:

Դրանցից երեքը գտնվում են Քուվեյթում, երեքը՝ Հորդանանում, երկուսը՝ Կիպրոսում: Հայտնի է նաև, որ Կիպրոսի դեպքում խոսքը Ակրոտիրի և Բաֆ ռազմաբազաների մասին է:

Նշվում է, որ այլընտրանքային ռազմաբազա փնտրելու որոշումը տեղի է ունեցել Գերմանիայի «Ձախերի» կուսակցության, ինչպես նաև Անգելա Մերկելի Քրիստոնյա-Դեմոկրատների Միություն կուսակցության անդամների՝ կառավարությանն ուղղված հարցումից հետո:  

Այնուամենայնիվ, գերմանական կառավարությունը տեղեկացրել է նաև, որ այս ռազմաբազաներից կամ դրանց տեղակայման երկրներից որևէ մեկի հետ Գերմանիան դեռևս բանակցություններ չի սկսել:

Նշենք, որ Ինջիրլիք ռազամաբազայի հետ կապված կոնֆլիկտը երկու երկրների միջև ծագեց Բունդեսթագի կողմից 2016-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    7 C°
     
    22°  10° 
    19.05.2024
    22°  10° 
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: