ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ 2017»-ն առաջարկվում է Ուկրաինայի փոխարեն անցկացնել Հայաստանում

Ռուսաստանի պատվիրակ Յուլյա Սամոյլովայի` «Եվրատեսիլ — 2017»-ից հեռացնելը կարող է մրցույթի անցկացման վայրի փոփոխման պատճառ դառնալ: Այս մասին Նորությունների ազգային ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:

Պրիգոժինի կարծիքով` այլ տարբերակ էլ կա` «Եվրատեսիլ — 2017»-ն անցկացնել հաջորդ տարի կամ տեղափոխել մեկ այլ երկիր։

««Եվրատեսիլը» կարելի է անցկացնել Հայաստանում, Ադրբեջանում կամ որևէ այլ տեղ։ Դա պետք է հիմնավորվի այն հանգամանքով, որ Ուկրաինայի քաղաքական համակարգը չի կայացել կամ ուկրաինական իշխանությունը ի վիճակի չէ մասնակիցների և հյուրերի անվտանգությունն ապահովել իր երկրի տարածքում։ Ու նաև որպես բողոքի նշան, որ նրանք մրցույթից հեռացրել են Ռուսաստանի մասնակցին` սահմանափակ կարողությունների տեր աղջկան», — ասել է Պրիգոժինը։

Նրա կարծիքով` Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մրցույթի մասնակիցներից, այդ թվում «Եվրատեսիլի» նախորդ տարվա հաղթողից։

Ուկրաինան Յուլյա Սամոյլովային արգել է մասնակցել մրցույթին` պատճառաբանելով, որ նա 2015 թվականին եղել է Ղրիմում։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ ռուս պատվիրակը կարող է ելույթ ունենալ արբանյակային կապի միջոցով, այսինքն`  Սամոյլովան կերգի Մոսկվայում, բայց նրան կտեսնեն ամբողջ աշխարհում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: