ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ

Ijr.com

Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն ֆեյսբուքյան էջում իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:

«Այս յուրօրինակ ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 21-ին... Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և  շատ տարիներ էին անհրաժեշտ դրա պատրաստման ու էկրաններ բարձրանալու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որը կարող է ֆիլմը դարձնել «Օսկարի»  մակարդակի: Դրա հրաշալի դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ լավ են խաղում: Եվ հատուկ ուշադրություն եմ ցանկանում դարձնել լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ով այս էպիկական պատմությունը վերջապես բարձրացրեց էկրաններ: Բացի այդ, ես շատ բանով եմ պարտական Մայք Մեդավոյին, քանի որ հենց նա կանաչ լույս տվեց «Ռոքի»-ին, ինչի շնորհիվ ես այժմ այստեղ եմ: Ֆիլմն ուներ ամեն բան… Ես խանդում եմ»,- ասել է Սիլվեստեր Ստալոնեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: