ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր խորհրդարանը համախմբված աշխատանք կիրականացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ

Ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանում ներկայացված կլինեն չորս ուժեր, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կսահմանեն երկրի ներքին և արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները:

Չնայած այն հանգամանքին, որ շատ դեպքերում նախընտրական քարոզարշավի ժամանակ խորհրդարան մտնելու համար պայքարող  քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնված քաղաքական թեզերն ընտրողների համար կողմնորոշիչ դեր չեն ունենում, կան հարցեր, որոնք հայ ժողովրդի համար եղել և միշտ մնում են էական նշանակություն ունեցող: Այդ հարցերի թվին են պատկանում հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության հարցը:

Այսպես, վերը նշված հարցերի վերաբերյալ ո՞ր մոտեցումներն արժանացան ընտրողի հավանությանը և որո՞նք մերժվեցին: 

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա փակ սամանի բացման գաղափարն առկա էր պայքարող 9 քաղաքական ուժերից 7-ի մոտ, որոնցից 3-ը ստացան հանրության քվեն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և «Ելք» դաշինք: Չորրորդ ուժը՝ ՀՅԴ-ն, որը նույնպես ներկայացված կլինի խորհրդարանում, իր նախընտրական ծրագրում չէր անդրադարձել հարաբերությունների հաստատմանը, դրա փոխարեն նշել էր, որ անհրաժեշտ է ձևավորել դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի:

Պետք է նշել, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Հայաստանի կոմունիստական» ու «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները, որոնք չմտան խորհրդարան, նույնպես հարաբերությունների հաստատման, հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից էին: «ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ» դաշինքը, լինելով հարաբերությունների հաստատման կողմնակից, միևնույն ժամանակ նշում էր, որ այդ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կամ դրան զուգահեռ: Ինչ վերաբերում է «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը, ապա վերջինս իր նախընտրական ծրագրում ընդհանրապես չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին:

Հայոց ցեղասպանության հետ կապված ընտրողներն իրենց վստահության քվեն տվել են այն ուժերին, որոնք կարևոր և անհրաժեշտ են համարում Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում ակտիվ աշխատանքների իրականացումը: Բացի ճանաչման և դատապարտման հարցը կարևորելուց, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը նշում է, որ այս հարցերը պետք է դառնան ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս, «Ելք» դաշինքը համոզված է, որ կարևոր է նաև Ցեղասպանության միջազգային հանրայնացման հարցը: Ցեղասպանության արդար դատը ճիշտ ներկայացնելու հարցում «Ծառուկյան» դաշինքը կարևորում է Հայաստան-Սփյուռք միասնության դերը, իսկ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն» էլ համոզված է, որ բացի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման գործընթացից,  անհրաժեշտ է նաև ջանքեր գործադրել ընդհանրապես ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

Խորհրդարան չմտած ուժերից «Հայաստանի կոմունիստական կուսակցությունն» իր նախընտրական ծրագրում ընդհանրապես չէր անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կարծիքով էլ այդ հարցը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Խորհրդարանական ընտրություններին ընտրական շեմը չհաղթահարած մյուս ուժը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ նշում էր, որ Ցեղասպանության ճանաչմանը հնարավոր է հասնել, երբ Հայաստանն ուժեղ լինի, սակայն, ըստ այդ ուժի, այսօր նմանատիպ իրավիճակ չէ:

Ինչպես և հայ-թուրքական հարաբերությունների հարցի դեպքում, «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկար նաև Հայոց ցեղասպանությանը:

Այսպիսով կարելի է փաստել, որ խորհրդարանի նոր կազմում ընդգրկված քաղաքական 4 ուժերի առնցազն չորսը կարևորում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ առանց նախապայմանների: Բացի այդ, բոլոր քաղաքական ուժերը հետամուտ են լինելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ այդ թվում հետապնդելով փոխհատուցման խնդիր:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: