ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Նախագահին

Araratnews.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր Նախագահ Անատոլի Բիբիլովին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական և ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ ևս շարունակի առաջընթաց զարգանալ և ամրապնդել իր ազգային պետականությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն պարոն Բիբիլով, պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ և Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ ու ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: