ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. Երբևէ չեմ կարող ապրել «գյավուրների» հողում

Sputnik News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող» և նշել, որ երբեք էլ չի կարող ապրել «գյավուրների» կողքին: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը` հղում կատարելով  Sputnik-ի թուրքական ծառայությանը:

Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատմել է, որ հեղաշրջման փորձի գիշերը առաջարկ է եղել նրան տեղափոխել հարևան Հունաստան, քանի որ այնտեղ նրա համար ավելի անվտանգ կլիներ:

«Ես ասացի՝ ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում մնամ պատանդ», - ասել է Էրդողանը:

Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մուսուլմաններին անվանելու մի ձև է, որը կրում է արհամարհական և ստորացուցիչ իմաստ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: