Կարո Փայլան. Եթե «այո»-ն հաղթի, դա հայերի հերթական լռությունը կնշանակի (ԲԱՑԱՌԻԿ)
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք Սահմանադրական հանրաքվեի նախօրեին «Արմեդիա» ՏՎԳ –ն զրուցել է «այո» և «ոչ» ճամբարների ներկայացուցիչ քաղաքական ուժերի հետ:
Ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչ Կարո Փայլանի հետ:
- Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
- Իհարկե մենք ասում ենք «ՈՉ» այս սահմանադրական փոփոխություններին: Ներկայիս սահմանադրությունը չի պարունակում բազմակարծություն, կրոնների հանդեպ հարգանք: Սահմանադրությունն ասում է՝ «մեկ ազգ, մեկ ինքնություն, մեկ կրոն» և ոչ մի հարգանք այլոց հանդեպ: Սահմանադրության նախագիծն ավելի վատն է, քան ներկայիս գործող սահմանադրությունը: Դա նշանակում է, որ ամեն ինչ կլինի մի հոգու ձեռքերում, իսկ այդ մի հոգու գաղափարախոսությունը համահունչ է բացարձակ ազգայնականության հետ: Այն նման է 100 տարի առաջվա Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի սահմանադրությանը, իսկ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Այժմ «Արդարություն և զարգացում» կուսակցության սահմանադրությունը նույնն է: Նրանք համարում են դա «ճշմարիտ տղամարդկանց» Սահմանադրություն: Էրդողանի ու Բահչելիի սահմանադրությունը նույնն է, ինչ Էնվեր փաշայի և Թալեաթ փաշայի սահմանադրությունը, որի արդյունքները սարսափելի էին: Նորից կլինի նույնը:
Մենք հաստատեցինք մեր կուսակցությունը հավասարության համար, հայկական հարցի, քրդական հարցի, ԼԳԲՏ իրավունքների համար և այլն: Մենք ունենք հազարավոր պատճառներ «ոչ» ասելու Սահմանադրության այս նախագծին: Լինելով ժողովրդավար, հարգանք ունենալով ուրիշների հանդեպ՝ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, և մենք պետք է վճռականորեն «ոչ» ասենք դրանց:
- Ի՞նչ զարգացումներ պետք է սպասել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, այն դեպքում, եթե անցում կատարվի նախագահական համակարգին:
- Դա նշանակում է, որ ամեն ինչ սխալ կգնա, քանի որ մենք ունենք ԱԶԿ-ի և ՄՀԿ-ի կոալիցիան, որոնք ամեն ինչ անում են Թուրքիայում և Սիրիայում քրդերին ինքավարություն չտալու համար: Եթե «այո»-ն հաղթի, դա կնշանակի այդ քաղաքականության հաստատումը: Այնպես որ, մենք փորձում ենք դադարեցնել այդ գործընթացը: «Ոչ» քվեարկելն ինչ-որ կերպ նշանակում է վերջ տալ այդ կոալիցիային, իսկ «այո»-ն կնշանակի հավանություն տալ դրան:
- Ի՞նչ փոփոխություններ կբերի նախագահական համակարգը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանը:
- Արդեն երեք սերունդ է, ինչ մենք լռել ենք, մինչ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, քանի որ քեմալական գաղափարախոսությունը մեկ ինքնություն էր ճանաչում, և մենք ստիպված պետք է լռեինք՝ որպես փոքրամասնություններ: 20 կամ 30 տարի առաջ, երբ քրդերը սկսեցին պայքարել այս գաղափարախոսության դեմ, մենք օգտվեցինք առիթից և սկսեցինք խոսել մեր իրավունքների մասին, բարձրաձայնել մեր ապագայի հարցը, և իհարկե, մեր անցյալի Ցեղասպանության հարցը: Եթե «այո»-ն հաղթի, դա կնշանակի հայերի լռությունը. պարզապես վերցնել այն, ինչ «սուլթանն» է տալիս, և ոչ մի դեպքում չուզել ավելին: Նրանք այդպես էլ անում են մեր պատրիարքարանի ընտրությունների ժամանակ: Նրանք թույլ չեն տալիս ինքներս նշանակենք ում ուզում ենք : Սա ավտորիտարիզմի դրսևորում է, բայց մենք ժողովրդավարություն ենք ուզում մեր երկրում: Մեզ պետք է ժողովրդավարական Թուրքիա, որտեղ մեր իրավունքները կհարգվեն. հակառակ դեպքում հայկական համայնքը միշտ ճնշված կլինի, ցավոք սրտի:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ