ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 971,73 դրամ ԱՐԾԱԹ - 283,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 203,5 դրամ

Արա Քոչունյան. Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոքրամասնությունների մոտ միանշանակ կարծիք չկա (ԲԱՑԱՌԻԿ)

© BBC/ RENGIN ARSLAN

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի հետ բացառիկ հարցազրույց` Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: 

- Պարո՛ն Քոչունյան, ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում նախընտրական Թուրքիայում, ինչպե՞ս է ընթացել քարոզարշավը:

- Կիրակի օրը նախատեսված հանրաքվեին ընդառաջ՝ բավականին աշխույժ քարոզարշավ ընթացավ: Բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանություններն, ընդդիմությունը, ինչպես նաև հասարակական շրջանակները շատ մեծ ներգրավվածությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Մեծ հանրահավաքներ տեղի ունեցան երկրի գրեթե բոլոր քաղաքներում, իսկ գլխավոր քաղաքներում այդ հանրահավաքները հավաքել էին հոծ բազմություն: Մեծ քաղաքներում հանրահավաքների մասնակցությունը ռեկորդային էր: Ընդհանրապես ԶԼՄ-ները տարբեր մոտեցումներով՝ քաղաքական ղեկավարներին, փորձագետներին հյուրընկալելով նպաստեցին, որպեսզի ժողովուրդը տարրական պատկերացում ունենա նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ: Կարելի է ասել Թուրքիայում բավական բևեռացված մթնոլորտ կա և այս իրավիճակում կիրակի օրը ժողովուրդը քվեատուփի մոտ պետք է գնա՝ արտահայտելու իր վերջնական վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ:

Ինչպիսի՞ն է կրոնական, ազգային փոքրամասնությունների տրամադրվածությունն այս հարաքվեի վերաբերյալ:

- Հասարակության մեջ կա բազմակարծություն: Միանշանակ վերաբերմունք չկա, նույնն էլ փոքրամասնությունների պարագայում է: Փոքրամասնությունները Թուրքիայի լայն հասարակության մանրակերտն են, ազդվում են հոսանքներից, այնտեղ եղած իրադարձություններից, խմբավորումներից, հետևաբար փոքրամասնությունների շրջանակներում էլ կան զանազան խավեր, որոնք կողմ են այս փոփոխությունների կատարմանը, կան նաև զանազան շրջանակներ, որոնք ավելի վերապահորեն են վերաբերում սահմանադրական փոփոխություններին: Ինձ թվում է՝ որպես երկրի լիարժեք քաղաքացիներ, բոլորը պետք է գնան քվեատուփի մոտ և իրենց ձայնը պետք է տան՝ կողմ կամ դեմ, ինչպես իրենց անհատական դատողությունն է ենթադրում:

Իսկ եթե սահմանադրական փոփոխությունները հաստատավեն, արդյո՞ք կարծում եք, որ երկրի իշխանությունների կողմից փոքրամասնությունների նկատմամաբ քաղաքականության փոփոխություն տեղի կունենա:

- Ոչ, առհասարակ այդպիսի մտահոգություն գոյություն չունի: Սահմանադրական փոփոխությունները եթե անցնեն, երկրի ներկա իշխանության տեսակետի համար բավական ձեռնտու միջավայր կստեղծվի, իսկ ներկա իշխանությունների վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ ծանոթ է: Դուք գիտեք, որ այս իշխանության տարիներին լուրջ բարեփոխումներ են եղել երկրի կրոնական փոքրամասնությունների կյանքում, և այդ լավատեսություն ներշնչող կուրսը կարող է շարունակվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  18° 
28.04.2017
  18° 
29.04.2017
Հարցում

Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտակա 10 տարում: