ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության պատարագին Էջմիածնի Մայր տաճարում

News.am

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր` ապրիլի 16-ին, մատուցվել է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Պատարագին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ եւ այլն:

Պատարագի սրբազան արարողությունը սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով, ապա Սուրբ Պատարագի ընթացքում կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, ինչպես նաեւ Զատկական պատգամը:

Սուրբ Պատարագի ժամանակ կատարվեց նաեւ հաղորդություն, որի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց ժողովրդի, Աստծո բոլոր ժառանգորդներին:

Հայրապետական սուրբ Պատարագն ավարտից հետո մեկնարկեց տոնական համերգ Հայորդաց տան սաների կատարմամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: