ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թինա Կանդելակին նորից անդրադարձել է Մխիթարյանին

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Հայկական արմատներով հաղորդավարուհին «Ֆեյսբուք»­-յան իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով ու Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը:

Մինչ այդ, Թինա Կանդելակին Մխիթարյանի հասցեին գովասանքի խոսքեր էր հնչեցրել «Թվիթեր»­ում, որտեղ հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել ֆուտբոլիստի և հաղորդավարուհու միջև: «Մանչեսթեր Յունայթեդ»-­«Սանդերլենդ» խաղից հետո, որում իր թիմի կազմում երկրորդ գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը, Թինա Կանդելակին Թվիթերի իր միկրոբլոգում, տեղադրելով Մխիթարյանի հեղինակած գոլի տեսագրությունը, հայերեն կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Հենրիխ Մխիթարյանը Կանդելակիի գրառումն անպատասխան չէր թողել. «Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»:

Թինա Կանդելակին իր հերթին արձագանքել էր Հենրիխ Մխիթարյանի գրառմանը. «Իմ մայրը ձեզ սիրում է, այնպես որ Թբիլիսիի բոլոր հայերը ձեզ հետ են»: «Շատ շնորհակալ եմ ձեր մայրիկին և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»,-­ արձագանքել էր Մխիթարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: