ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանից Թուրքիա ուղևորվող նավը խորտակվել է Սև ծովում

Телеканал 360

Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսներ» կոչվող նավը, որն ընթանում էր Պանամայի դրոշով: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Հացահատիկով բեռնված նավը Ռոստովի շրջանից ուղևորվելիս է եղել Թուրքիա: Նավում եղել է անձնակազմի 12 անդամ՝ երկու ռուս, ինը ուկրաինացի և Վրաստանի մեկ քաղաքացի:

Փրկարարական գործողության իրականացման վայր է անմիջապես ուղարկվել այդ շրջանում գտնվող մի քանի նավ: Որոնողական գործողությանը միացել է նաև «Դեմիդով» փրկարարական քարշակ նավը:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները բարդացնում են եղանակային պայմանները՝ 20 մ/վրկ արագությամբ հարավ-արևմտյան քամին և մինչև չորս բալ հասնող ծովի ալեկոծությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: