ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրությունների նախաշեմին ֆրանսահայ համայնքը հայտնվել է նախագահի թեկնածուների «թիրախում»

Francois Durand/Getty Images Europe

Ֆրանսիայում նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, երկրորդ փուլից խուսափել չի հաջողվի: Քարոզարշավի ընթացքում հրապարակված կոմպրոմատների, սկանդալների ֆոնին ընտրողները չեն կարողանում վերջնական որոշում կայացնել և արդյունքում թեկնածուների աջակցության ցուցանիշը տատանվում էր: Այսպես, ընտրություններից մեկ շաբաթ առաջ հեռուստաբանավեճերի շնորհիվ երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարելու հավանականությունը մեծացավ նաև Ժան-Լյուկ Մելանշոնի համար: Նրա վարկանիշն այնպիսի արագությամբ էր ավելանում, որ նույնիսկ անհանգստացրել է գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին: Վերջինս ֆրանսիացիներին կոչ է արել խուսափել երկրորդ փուլում Մարին Լե Պենի և Մելանշոնի միջև «աղետալի ընտրություն» անելու հեռանկարից:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացված սոցհարցումները ցույց են տալիս, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեն նախագահի թեկնածուներից Մարին Լե Պենը, Ֆրանսուա Ֆիյոնը և էմանուել Մակրոնը: Նրանք որոշակի տատանումներով ստանում են հարցվածների ձայների  24-28 տոկոսը: Ինչ վերաբերում է երկրորդ փուլում հաղթանակի հնարավորությանը, ապա, ըստ սոցհարցումների, երկրորդ փուլում հաստատակամ հաղթանակ է տանելու էմանուել Մակրոնը, իսկ նրա մրցակիցն ամենայն հավանակնությամբ լինելու է Ֆրանսուա Ֆիյոնը: Սակայն փորձագետները չեն բացառում, որ իրական պատկերը միանգամայն այլ լինի, և ընտրություններում հաղթի ազգայնական Մարին Լե Պենը, քանի որ վերջինիս կողմնակիցներն այդքան էլ չեն սիրում այդ մասին հրապարակել, իսկ սոցհարցումները չի բացառվում, որ փոքրացնում են ազգայնական հայացքներով աչքի ընկնող Լե Պենի կողմնակիցների թիվը: Միևնույն ժամանակ քարոզարշավի մեկնարկի համեմատ այժմ թուլացած են էմանուել Մակրոնի դիրքերը: Մասնավորապես ֆրանսիացիներին անհանգստացում է այն հանգամանքը, որ Օլանդի անկեղծացումների վերաբերյալ ֆրանսիացի լրագրողների կողմից վերջերս հրապարակած աղմկահարույց գրքում ասվում է, որ Օլանդը Մակրոնի մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Մակրոնը ես եմ»:  Սա իր բացասական ազդեցությունն է թողել Մակրոնի վարկանիշի վրա, քանի որ ֆրանսիացիները սկսել են մտածել, որ Մակրոնը ընտրվելու դեպքում կշարունակի Օլանդի քաղաքականությունը, ինչից իրենք այդքան դժգոհ են:

Նման անորոշ իրավիճակում թեկնածուներից յուրաքանչյուրը շտապում է ինչ-ինչ հայտարարություններով ընտրածանգվածի մի ստվար խմբի իր կողմ բերել: Եվ այս համատեքստում ֆրանսահայ համայնքը, որը դեռևս թեկնածումներից ոչ մեկին չի հայտնել իր աջակցությունը, հայտնվել է թեկնածուներից որոշների «թիրախում»:

Այսպես, Ֆրանսուա Ֆիյոնը, ով քարոզարշավի սկզբից հայտնվեց սկանդալի կենտրոնում կնոջ աշխատանքի պատճառով՝ կորցնելով ընտրազանգվածի աջակցությունը, խոստանում է ավարտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացը: Մարին Լե Պենը այս հարցում որոշել է բացի ավանդական դարձած Ցեղասպանության թեմայից անդրադառնալ նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Nouvelles d'Armenie-ին տված հարցազրույցում Լե Պենը Ղարաբաղյան հակամարտության ցանկալի լուծում է համարել այն, որը հնարավորություն կտա Արցախին վերամիավորվել Հայաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: