ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեկի Չանը՝ 3D անիմացիոն սերիալում

Comic Vine

Հայտնի դերասան Ջեկի Չանը հայտնել է «J-Team. Ջեկի Չանի բոլոր նոր արկածները» 3D անիմացիոն սերիալում հայտնվելու մասին, այդ մասին հայտնել է The Hollywood Reporter, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

Նախատեսվում է թողարկել 104 սերիա, որոնք կցուցադրվեն տարբեր մանկական ալիքներով: Մուլտսերիալը նախատեսված է  3-10 տարեկան լսարանի համար: Նախագծի արժեքը կազմում է մոտ 6 մլն դոլար:

Բազմասերիանոց անիմացիոն ֆիլմը ներկայացնում է չինական ավանդական արժեքները, ճիշտ վարվելակերպի կանոնները: Մուլտսերիալի բովանդակության մասին դերասանը պատմել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ սա Ջեկի Չանի նման գործունեության առաջին դեպքը չէ. իր մասնակցությամբ նախորդ մուլտսերիալն ամերիկյան հեռուստաալիքներով ցուցադրվել է 2000թ.-ից սկսած: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 95 սերիա:

Հավելենք, որ ապրիլի 7-ին դերասանը դարձավ 63 տարեկան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: