Արիս Գեորգոպոլոս. Խորհրդարանական մեծամասնության ավելացումը պահպանողականների համար չպետք է հասկացվի որպես կոշտ Brexit-ի հաստատագրում (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ–ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Նոթինգեմի համալսարանի Եվրոպական և հանրային իրավունքի դասախոս, դոկտոր Արիս Գեորգոպոլոսի հետ՝ Մեծ Բրիտանիայում առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
- Մեծ Բրիտանիայի 2015 թ.-ի խորհրդարանական ընտրություններում Brexit-ի կողմնակիցները հաղթեցին: ինչո՞ւ է վարչապետը կրկին ցանկանում ստանալ ժողովրդի կարծիքը հարցի վերաբերյալ՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ:
- Ես կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը պետք է ամրապնդի իր խորհրդարանական մեծամասնությունը: Հավանաբար քաղաքական հաշվարկն այն է, որ պահը բարենպաստ է մեծամասնության բարձրացման համար, քանի որ հիմնական ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունն այդքան էլ լավ վիճակում չէ այժմ, և բացի այդ, ներկա պահին թեև Brexit-ի գործընթացը սկսված է, փաստացի բանակցությունները չեն սկսվել: Հետևաբար, Brexit-ի ակնկալվող բացասական հետևանքները դեռևս առարկայական չեն:
- Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, որ Brexit –ի նման հետևանքները փոխեն Մեծ Բրիտանիայի ժողովրդի կարծիքը:
- Բանն այն է, որ մենք դեռ չենք ունեցել Brexit: Մենք ունենք հեռանալու որոշումը, սակայն իրականում մենք դեռ չենք հեռացել: Սա նշանակում է, որ դրա հետևանքները դեռ շոշափելի չեն, բացի նրանից, որ անմիջապես հանրաքվեից հետո ֆունտի արժեքի կտրուկ անկման ականատես եղանք: Կա նաև անկայունություն և անորոշություն ձեռնարկությունների համար, հատկապես նրանց համար, ովքեր մտադիր էին ներդրումներ կատարել Մեծ Բրիտանիայում, սակայն մենք չենք տեսել դեռ Brexit-ի հետևանքները, քանի որ դեռևս գտնվում ենք ԵՄ-ում:
- Այո, դեռ չկան նյութական հետևանքներ, բայց շատ քաղաքական գործիչներ, փորձագետներ խոսում են Brexit-ի ռիսկերի մասին: Չէ՞ր կարող դա ազդել ժողովրդի կարծիքի վրա:
- Դեռ շատ վաղ է ասել: Նրանց համար, ովքեր եղել են Brexit-ի մոլի ջատագով, ես չեմ կարծում, որ բավականաչափ հետևանքներ կգտնվեն նրանց միտքը փոխելու համար: Իհարկե, մենք ունենք մարդիկ, ովքեր որոշել են քվեարկել Brexit-ի օգտին հենց հանրաքվեի օրը, նմանապես կան մարդիկ, ովքեր վերջին պահին որոշել են քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին: Brexit-ի «համոզված» կողմնակիցներն առաջարկում են ռազմավարական քվեարկություն, մասնավորապես՝ ընտրել թեկնածուների՝ անկախ կուսակցություններից, որոնք աջակցել են կամ դեմ են եղել Brexit-ին: Այլ կերպ ասած, նրանց համար կարևոր է, որ հաջորդ խորհրդարանի նոր ձևավորվող քաղաքական աշխարհագրությունը դեմ լինի «կոշտ Brexit»-ին:
- Կարելի՞ է ենթադրել, որ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանի մեծամասնությունը կրկին Brexit-ի կողմնակից կլինի:
- Դժվար է ասել: Մի կողմից`կառավարությունը, վարչապետը, առաջ են քաշում այն միտքը, որ «Ձեզանից նրանք, ովքեր ցանկանում են Brexit, ովքեր ցանկանում են հարգել հանրաքվեի արդյունքները, թող ձայն տան ինձ»: Իսկ մյուս կողմից, մի շարք պահպանողական պատգամավորներ, ովքեր կողմ էին ԵՄ կազմում մնալուն և դեմ էին կոշտ Brexit-ին, կվերընտրվեն:
Ներկայումս մենք իսկապես չգիտենք, թե որն է կառավարության ռազմավարությունը Brexit-ի վերաբերյալ: Կան ուղերձներ, որոնք վկայում են, որ կոշտ Brexit-ը լայն հնարավորություն է, բայց կան նաև այլ ուղերձներ, որ վկայում են, թե դա ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն: Բանակցությունները դեռևս չեն սկսվել, և կառավարության ռազմավարությունը դեռևս չկա:
Այլ կերպ ասած՝ խորհրդարանական մեծամասնության ավելացումը պահպանողականների համար չպետք է հասկացվի որպես կոշտ Brexit-ի հաստատագրում:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ