ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արիս Գեորգոպոլոս. Խորհրդարանական մեծամասնության ավելացումը պահպանողականների համար չպետք է հասկացվի որպես կոշտ Brexit-ի հաստատագրում (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ–ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Նոթինգեմի համալսարանի Եվրոպական և հանրային իրավունքի դասախոս, դոկտոր Արիս Գեորգոպոլոսի հետ՝ Մեծ Բրիտանիայում առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

 

 - Մեծ Բրիտանիայի 2015 թ.-ի խորհրդարանական ընտրություններում Brexit-ի կողմնակիցները հաղթեցին: ինչո՞ւ է վարչապետը կրկին ցանկանում ստանալ ժողովրդի կարծիքը հարցի վերաբերյալ՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ:

- Ես կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը պետք է ամրապնդի իր խորհրդարանական մեծամասնությունը: Հավանաբար քաղաքական հաշվարկն այն է, որ պահը բարենպաստ է մեծամասնության բարձրացման համար, քանի որ հիմնական ընդդիմադիր լեյբորիստական ​​կուսակցությունն այդքան էլ լավ վիճակում չէ այժմ, և բացի այդ, ներկա պահին թեև Brexit-ի գործընթացը սկսված է, փաստացի բանակցությունները չեն սկսվել: Հետևաբար, Brexit-ի ակնկալվող բացասական հետևանքները դեռևս առարկայական չեն:

- Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, որ Brexit –ի նման հետևանքները փոխեն Մեծ Բրիտանիայի ժողովրդի կարծիքը:

- Բանն այն է, որ մենք դեռ չենք ունեցել Brexit: Մենք ունենք հեռանալու որոշումը, սակայն իրականում մենք դեռ չենք հեռացել: Սա նշանակում է, որ դրա հետևանքները դեռ շոշափելի չեն, բացի նրանից, որ անմիջապես հանրաքվեից հետո ֆունտի արժեքի կտրուկ անկման ականատես եղանք:  Կա նաև անկայունություն և անորոշություն ձեռնարկությունների համար, հատկապես նրանց համար, ովքեր մտադիր էին ներդրումներ կատարել Մեծ Բրիտանիայում, սակայն մենք չենք տեսել դեռ Brexit-ի հետևանքները, քանի որ դեռևս գտնվում ենք ԵՄ-ում:

- Այո, դեռ չկան նյութական հետևանքներ, բայց շատ քաղաքական գործիչներ, փորձագետներ խոսում են Brexit-ի ռիսկերի մասին: Չէ՞ր կարող դա ազդել ժողովրդի կարծիքի վրա:

- Դեռ շատ վաղ է ասել: Նրանց համար, ովքեր եղել են Brexit-ի մոլի ջատագով, ես չեմ կարծում, որ բավականաչափ հետևանքներ կգտնվեն նրանց միտքը փոխելու համար: Իհարկե, մենք ունենք մարդիկ, ովքեր որոշել են քվեարկել Brexit-ի օգտին հենց հանրաքվեի օրը, նմանապես կան մարդիկ, ովքեր վերջին պահին որոշել են քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին: Brexit-ի «համոզված» կողմնակիցներն առաջարկում են ռազմավարական քվեարկություն, մասնավորապես՝ ընտրել թեկնածուների՝ անկախ ​​կուսակցություններից, որոնք աջակցել են կամ դեմ են եղել Brexit-ին: Այլ կերպ ասած, նրանց համար կարևոր է, որ հաջորդ խորհրդարանի նոր ձևավորվող քաղաքական աշխարհագրությունը դեմ լինի «կոշտ Brexit»-ին:

 - Կարելի՞ է ենթադրել, որ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանի մեծամասնությունը կրկին  Brexit-ի կողմնակից կլինի:

- Դժվար է ասել: Մի կողմից`կառավարությունը, վարչապետը, առաջ են քաշում այն ​​միտքը, որ «Ձեզանից նրանք, ովքեր ցանկանում են Brexit, ովքեր ցանկանում են հարգել հանրաքվեի արդյունքները, թող ձայն տան ինձ»: Իսկ մյուս կողմից, մի շարք պահպանողական պատգամավորներ, ովքեր կողմ էին ԵՄ կազմում մնալուն և դեմ էին կոշտ Brexit-ին, կվերընտրվեն:

Ներկայումս մենք իսկապես չգիտենք, թե որն է կառավարության ռազմավարությունը Brexit-ի վերաբերյալ: Կան ուղերձներ, որոնք վկայում են, որ կոշտ Brexit-ը լայն հնարավորություն է, բայց կան նաև այլ ուղերձներ, որ վկայում են, թե դա ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն: Բանակցությունները դեռևս չեն սկսվել, և  կառավարության ռազմավարությունը դեռևս չկա:

Այլ կերպ ասած՝ խորհրդարանական մեծամասնության ավելացումը պահպանողականների համար չպետք է հասկացվի որպես կոշտ Brexit-ի հաստատագրում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: