ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեհրիբան Ալիևայի հերթական հարվածը «նախիջևանյան» կլանին. պարզաբանում է ադրբեջանագետը

Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել նախագիծ՝ «Պետական կառավարման մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Օրինագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմին: Նախագծի և դրա ընդունման դեպքում՝ հնարավոր հետևանքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու  Տաթև Հայրապետյանի հետ:


-Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախագիծ է առաջ քաշվել «Պետական կառավարման մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Կպարզաբանեք՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

-«Պետական կառավարման մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ Միլլի Մեջլիս ներկայացված նախագծի հիման վրա առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ առաջին, «Ադրբեջանի հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոն» եզրույթը փոխարինել «Ադրբեջանի հանրապետության առաջին փոխնախագահի գործունեության իրագործումն ապահովող մարմնի ղեկավարի պաշտոն» եզրույթով: Եվ երկրորդ, «Ադրբեջանի հանրապետության պետական խորհրդականներ» եզրույթը փոխարինել «Ադրբեջանի պետության ղեկավարի գործունեության իրագործումն ապահովող մարմնի խորհրդականներ» եզրույթով:

Փաստացի, այդ փոփոխությամբ առաջարկվում է վերացնել Նախագահի աշխատակազմը՝ իր բոլոր խորհրդականներով՝ նրանց գործունեությունը դնելով առաջին փոխնախագահի վերահսկողության ներքո:

-Ի՞նչ փոփոխությունների կբերի այս նախագծի ընդունումը:

- Սա, միանշանակ, ուղղված է Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի դեմ, և էլ ավելի է ամրապնդելու առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դիրքերը երկրի ներսում: Թեև Մեհրիբան Ալիևայի նշանակմանը, այդուհանդերձ, իր ունեցած ազդեցությամբ Ռամիզ Մեհտիևը շարունակում է մնալ երկրորդը նախագահից հետո, ինչը, բնակականաբար, նվազեցնում է Ալիևայի ազդեցությունը և սահմանափակում նրա քայլերը:

Նախագծի ընդունումը, փաստացի, կհանգեցնի Ադրբեջանում իշխող էլիտայի փոփոխությանը: Ռամիզ Մեհտիևի հեռացումը նշանակում է դեռևս իշխող  «նախիջևանյան» կլանի դիրքերի կորուստ և Փաշաևների լիակատար հաղթանակ: Այսուհետ, Մեհրիբան Ալիևան իր վերահսկողության տակ է վերցնելու ամբողջ պետական ապարատը: Եվ, ըստ իս, առաջիկայում ականատես կլինենք  «նախիջևանյան» կլանին պատկանող պետական պաշտոնյաների, նախարարների պաշտոնազրկմանը: Մեհրիբան Ալիևան հստակ խնդիր է դրել մաքրել պետական ապարատը «նախիջևանցիներից» և համալրել այն իրեն հավատարիմ կադրերով:

Իմ կարծիքով, այս փոփոխությունների արդյունքում Ալիևը կարող է իրեն մեծ կախվածության մեջ դնել իր կնոջ ընտանիքից՝ Փաշաևներից, և վերջնականապես կորցնել աջակցությունը իր «հայրական» կլանի՝ «նախիջևանցիների» շրջանում, որոնք, 1993 թվականին օգնեցին Հեյդար Ալիևին գալ իշխանության: Այս զարգացումներն, իհարկե, որոշակի ազդեցություն կունենան արտաքին քաղաքականության ոլորտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: