ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի հ. 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ (ԼՈՒՍԱՆԿԱՆԵՐ)

yerevan.am

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:

«Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրյալներ», - նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը: 

Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 64%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: