ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն կարող է մայրցամաքային տնտեսական ինտեգրման կորիզը դառնալ. փորձագիտական քննարկման արդյունքներ

Ապրիլի 28-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացել է կլոր սեղան-քննարկում «ԵԱՏՄ տեղն ու դերը բազմաբևեռ աշխարհում» թեմայով: Քննարկվել է եվրասիական տարածքում ինտեգրացիոն կազմակերպությունների գործունեությունը, դրանց զարգացման, ընդլայնման հեռանկարներն, ինչպես նաև Հայաստանի համար դրանց մասնակցության օգուտները։

Զեկույցներով հանդես են եկել տնտեսական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը, պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքակնության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Կլոր սեղանի կազմակերպիչներն են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը և ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը:

Զեկուցողները նշել են ինտեգրացիոն գործընթացների զարգացման կարևորությունը եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման համար։ Ուշադրության կենտրոնում եղել են եվրասիական տարածքի միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԲՐԻՔՍ, ՇՀԿ, ԱՊՀ և այլն։

Աշոտ Թավադյանն, անդրադառնալով ԲՐԻՔՍ-ի դերին, ընդգծել է, որ ԲՐԻՔՍ անդամ երկները զբաղեցնում են ամբողջ աշխարհում ցամաքի 30 տոկոսը, դրանցում բնակվում է մոլորակի բնակչության 44 տոկոսը, նրանց ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 28 տոկոսը։ «Միավորումը հսկայական հեռանկարներ ունի, որոնք պայմանավորված են, առաջին հերթին, դրանց քաղաքական և տնտեսական կոմպլեմենտարությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ «ԵԱՏՄ անդամ երկրները ԲՐԻՔՍ-ի հետ ակտիվ համագործակցության մեծ հեռանկար ունեն»։ Թավադյանն ընդգծել է ԵԱՏՄ արտաքին քաղաքականության զարգացման կարևորությունը։ «ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները լիարժեք և մրցունակ վերազգային միավորում դառնալու համար՝ ընդունակ վարելու համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականութուն, կոորդինացնել և շտկել արժութային քաղաքականությունը և այդ կեպ իրական ֆինանսական և տնտեսական ինքնիշխանություն ձեռք բերել»,- ասել է նա։ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ հետո նաև ԵԱՏՄ-ին Աշոտ Թավադյանը բնորոշել է, որպես «ռազմավարական քայլեր՝ երաշխավորող Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը», և նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի ճշգրտումը, հաշվի առնելով պարտադիր արտադրանքի արտահանման զգալի աճ ապահովելու անհրաժեշտությունը, նպաստելու է թռիչքային զարգացման պոտենցիալի ձևավորմանը, որը թույլ կտա մոտ ապագայում հասնել Հայաստանի տնտեսական դինամիկ երկարաժամկետ աճ ապահովող ռադիկալ փոփոխությունների ՝ ԵԱՏՄ մյուս երկրների հետ սերտ համագործակցությամբ։

Արման Մանվելյանն, իր հերթին, ԵԱՏՄ և եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հեռանկարը կապել է զարգացման երեք հիմնական ուղղությունների հետևողական ամրապնդման հետ՝ ԵԱՏՄ անդամ երկրների կազմի ընդլայնում, արդեն իսկ գործող կառույցների ներքո ինտեգրացիոն գործընթացների խորացում և Միությունից դուրս ԵԱՏՄ երկրների փոխգործակցության տարածության ընդլայնում։ «ԵԱՏՄ-ն դիրքավորվում է որպես մայրցամաքային տնտեսական ինտեգրման կորիզ և ունի բոլոր հնարավորություններն այդպիսի կենտրոն դառնալու համար»,- ասել է նա։ Մանվելյանը համաձայնել է, որ  Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նախընտրելի ընտրություն է տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարության դեպքում՝ հատկապես, եթե ընտրվել է արտահանման վրա շեշտադրում կատարող օպտիմալ զարգացման սցենարը։ «Դառնալով ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ Հայաստանը կարող է արդյունավետ կերպով լուծել առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դուրս գալ աճի առավել անվտանգ, կայուն և բալանսավորված ուղու վրա»,- նշել է նա։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նա ասել է, որ «ուժային կառույցների ինտեգրացիան ՀԱՊԿ ներքո թույլ է տալիս անդամ երկրներին պատրաստ լինել՝ արձագանքելու արտաքին սպառնալիքներին»։ Հայաստանին դա հնարավորություն է տալիս նաև հատուկ պայմաններով պաշտպանական արտադրանք ձեռք բերել, բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը, ինչը բարձրացնում է Հայաստանի ռազմական պոտենցիալը։

Արման Թևիկյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ՝ ցույց տվող, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է Հայաստանի տնտեսական աճին։ Մասնավորապես, նա նշել է, որ 2016թ․ Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 50,4 տոկոսով՝ հասնելով 418 մլն դոլարի, որից 226-371 մլն-ը ՌԴ։ Թևիկյանը եզրակացրել է, որ «այդ ցուցանիշները լավատեսություն են ներշնչում և թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի բիզնեսի համար առկա են բոլոր հեռանկարները՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար»։ Նա ընդգծել է ԵԱՏՄ զարգացման համար կառույցի տնտեսական ինքնիշխանության և ֆինանսական ինքնուրույնության կարևորությունը և այդ համատեքստում հատուկ նշել է Եվրասիական զարգացման բանկի դերը։ «ԵԶԲ-ն կարևորագույն ֆինանսական գործիք է եվրասիական ինտեգրացիայի համար։ Հայաստանում ԵԶԲ-ն ֆինանսավորում է Երևանի ՀԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, մասնակցում է լեռնահանքային արդյունաբերության, էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության ոլորտների զարգացմանը Հայաստանի տարածքում»,- նշել է նա։

Գրիգոր Բալասանյանն անդրադարձել է եվրասիական ինտեգրման տարածքում հաղորդակցության ուղիների կարևոր հարցին, այդ թվում՝ առանձին հաղորդակցային նախագծերին։ «Միասնական եվրասիական տրանսպորտային ռազմավարության իրականացումը թույլ կտա ԵԱՏՄ երկրներին տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ձևավորել, ինչը կկրճատի բեռների տեղափոխման ժամկետները, կիջեցնի ապրանքների վերջնական գնի մեջ տեղափոխման գնի բաժինը, կմեծացնի բնակչության շարժունակությունը և տրանսպորտային հասանելիությունը, Միության տարածքը  տնտեսապես ավելի գրավիչ կդարձնի տրանզիտային հոսքերի համար»,- նշել է Բալասանյանը։ Նա ընդգծել է, որ «Եվրասիական միության զարգացման կարևորագույն ուղղություն կարող է լինել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի իրականացումը» ։ Բալասանյանն անդրադարձել է նաև գազատարների, նավթատարների համակարգին, միասնական աշխատուժի շուկայի ձևավորմանը և այլ հարցերի։

Կլոր սեղանի մասնակիցները համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ն մեծ հեռանկար ունեցող նախագիծ է, և կարևոր է զարգացնել ինչպես ներքին ինտեգրումը, այնպես է արտաքին կապերն ու անդամ երկրների արտաքին գործընկերային հարաբերությունները բոլոր հնարավոր ուղղություններով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: