ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն առաջիկայում կփակի իր երևանյան գրասենյակը

Deutschland.de

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին. այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից:

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման շուրջ ստեղծված փակուղին լուծելուն ուղղված ջանքերը արդյունք չեն տվել. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի  գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի  նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան,  բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի  և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ինչպես նաև մշտական ոչ պաշտոնական խորհրդակցություններն ու ջանքերն այլ մասնակից երկրների կողմից, հաշտեցման չբերեցին»:

Հաղորդվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը հիմա դիմել է Գլխավոր քարտուղարին, որ հաշվի առնի նշված հանգամանքները կապված ստատուս քվոյի հետ:

«Որպեսզի հետագայում աջակցություն և համագործակցություն դրսևորվի Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով, մենք  համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ խորությամբ կուսումնասիրվեն», - նշել են կառույցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: