ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն իր սկզբունքները վերանայելու խնդիր ունի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը մի շարք խնդիրներ է առաջացնում առաջին հերթին հենց ԵԱՀԿ-ի համար և արդիական է դարձնում դրա ներքո գործող մեխանիզմների վերանայման, առանձին երկրների համար «ամենաթողություն» թույլ չտալու անհրաժեշտությունը:

Փաստացի, բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը, ձգտելով ընդլայնել արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, արդեն ոչ միայն իր գործընկեր Թուրքիայի հետ փակ է պահում ՀՀ արտաքին սահմաններից երկուսը, այլև փորձում է խոչընդոտել միջազգային հանրության հետ Հայաստանի քաղաքական համագործակցությանը: ԵԱՀԿ գրասենյակի կարևորությունը Երևանում առաջին հերթին համապատասխան ֆինանսավորման տրամադրումն է և դրա միջոցով ժողովրդավարացման, բարեփոխումների, հասարակության առանձին շերտերի հնարավորությունների զարգացման ծրագրերի իրականցումն է: Հասնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակամանը՝ Բաքուն փարձում է ոչ միայն Հայաստանին զրկել այդ աջակցությունից, այլև քաղաքական ճնշում գործադրել Երևանի վրա:

Այլ հարց է, որ նույնիսկ ֆորմալ առումով հաջողության հասնելով, դե-ֆակտո Ադրբեջանին դա կհաջողվի: Այսօր իսկ ԵԱՀԿ ղեկավարությունը, գործող նախագահությունը քննարկում է Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով համագործակցությունը պահպանելու և ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ գտնելու հարցը: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն միևնույն է կշարունակի Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, հատկապես որ պաշտոնական Երևանն իր կողմից ամեն ինչ անում է այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է քաղաքական մեկուսացմանը, դա ևս արդյունք չի տա, քանի որ այսօր ԵԱՀԿ շահագրգռվածությունը գտնել այլընտրանքային ուղիներ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն կարևորում է Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը:

Այնուամենայնիվ, այս միջադեպը բոլորին ցույց տվեց, որ Ադրբեջանի նման երկիրը, որը ոչ միայն անվտանգության սպառնալիքներ է ստեղծում, այլև խոչընդոտում է  ԵԱՀԿ (Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության) տարածաշրջանում համագործակցությանը՝ այդ թվում փակելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, իր քայքայիչ ազդեցությունն է ունենում նաև կառույցի բնականոն գործունեության վրա: Սա նաև արդյունքն է նրա, որ Բաքվի ռազմատենչ, ագրսիվ և ապակառուցողական քաղաքականությունը համապատասխան արձագանք չի ստանում միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի համար ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Հետևաբար, ԵԱՀԿ-ն պետք է կարողանա ձևավորել մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն իրեն և իր անդամներին առանձին երկրների ապակառուցողական և շահադիտական նկրտումներից: Բացի այդ, ԵԱՀԿ-ի արձագանքն  Ադրբեջանի այս քաղաքականությանը պետք է լինի համապատասխան: Հակառակ պարագայում, կառույցի, որպես տարածաշրջանում անվտանգության և համագործակցության կառուցման դերակատարի, նշանակությունը հարցականի տակ կդրվի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: