ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն առաջարկել է ԵԱՏՄ-ում վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ ստեղծել

eadaily.com

Հայաստանի առաջարկով Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստեղծվի վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Խոսքն վերաբերում է այն ապրանքներին, որոնք կարող են վնասել գնորդի առողջությանը: Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլ է անցել ԵՏՄ անդամ երկրներում: Փաստաթղթի մշակողն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հաղորդում է edaily.com:

Երկրում վտանգավոր ապրանքի հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ապրանքը հետ բերել խանութներից, այլ նաև զգուշացնել ռիսկերի մասին հարևան պետություններին՝ ստեղծվող համակարգի օգնությամբ: Այդ հարցով զբաղվող օպերատորները կլինեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ապրող մարմինները: Եվրոպայում նմանատիպ համակարգեր արդեն իսկ գործում են:

ԵՏՀ-ի փոխանցմամբ, համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է: ԵՏՄ շրջանակում համաձայնագրով նախատեսվում է «անհապաղ ստուգումներ իրականացնել, եթե խոսքը մարդու առողջությանը կամ կյանքին վնասելու մասին է, ինչպես նաև կենդանիներին, բույսերին ու շրջակա միջավայրին վնասելու դեպքում: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: