Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձևերի չկատարման արդյունքում առաջարկվեց զինադադարի համաձայնագիր
1994թ-ի մայիսի 12-ին Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ստորագրեցին հրադադարի համաձայնագիր՝ վերջ տալու ռազմական ակտիվ գործողություններին և խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը: 23 տարի է անցել այս եռակողմ համաձայնագրից և 22 տարի՝ 1995թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ նոր, եռակողմ համաձայնագրի ստորագրումից, իսկ Ադրբեջանն այդպես էլ չի դադարում սահմաններին հրահրել լրավածություն: Հատկապես վերջին տարիներին կրակոցներն ու դիվերսիաներն էլ ավելի ինտենսիվ բնույթ են կրում, իսկ արդյունքում բոլոր կողմերում գրանցվում են զոհեր:
2016 թվականի ապրիլին էլ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ՝ կիրառելով ռազմական օդուժ, հրթիռահրետանային տարբեր համակարգեր, ինչպես նաև զրահամեքենաներ:
Հատկանշական է, որ 1994-1995թթ-ի հրադադարի համաձայնագրերի առկայության պարագայում ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում ստանձնած պարտավորությունները, այլև կարծես մոռանալով դրանց գոյության մասին՝ շարունակում է հղվել ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին՝ այն էլ շեշտը դնելով այդ բանաձևերի պահանջներից ընդամենը մեկ կետի վրա՝ հայկական զորքերի դուրսբերում: Այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա.
Նախ, ՄԱԿ ԱԽ բանաձևերում բացի Ադրբեջանի կողմից բարձրաձայնված կետից, առաջնային պահանջ էր կրակի, բոլոր ռազմական գործողությունների ու թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը: Ադրբեջանի կողմից այս պահանջի չկատարման ու ռազմական գործողությունների շարունակման, գործնականում այդ բանաձևերի վրա հիմնվելու անհնարինության արդյունքում էր, որ ավելի ուշ առաջարկվեց զինադադարի համաձայնագիր՝ հաշվի առնող այդ պահին ստեղծված նոր իրավիճակը: Չնայած այս համաձայնագիրը ստորագրելուն՝ Ադրբեջանն առ այսօր շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:
Երկրորդ, արդյո՞ք անընդհատ ՄԱԿ ԱԽ բանաձևերին հղվելով, միևնույն ժամանակ շարունակելով սահմաններին լարվածության ստեղծումը՝ Ադրբեջանը փաստացի չի հրաժարվում 1994-95թթ-ի հրադադարի համաձայնագրերից: Գուցե Ադրբեջանի այս քաղաքականությունից բխող տրամաբանական քայլը պետք է լիներ այդ համաձայնագրերից հրաժարումը, եթե չլինեին մի քանի սեփական շահերին հակասող հանգամանքներ: Ադրբեջանի իշխանությունների համար ակնհայտ է, որ նման քայլը թե´ սեփական, թե´ միջազգային հանրության կողմից կընկալվի որպես ապակառուցողական գործողություն, միևնույն ժամանակ այն կմեծացնի պատերազմի վերսկսման վտանգը, ինչը ալիևյան կլանի համար կարող է սեփական իշխանությունը կորցնելու լուրջ սպառնալիք դառնալ:
Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը փորձում էր հղում կատարել միայն ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր ձեռք բերված պայմանավորվածությանը՝ փորձելով ցույց տալ իբրև թե այն եկել է փոխարինելու 1994-95թթ-ի անժամկետ համաձայնագրերին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, երկրի իշխանությունները խուսափեցին այս մասին բացահատ բարձրաձայնել, իսկ անուղղակի փորձերն էլ ձախողվեցին:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա իրավիճակը որևէ կերպ չի համապատասխանում 1994, այնուհետև 1995թ-ին Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Սրանով է պայմանավորված այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, չնայած հասցեականության բացակայությանը, պարբերաբար կոչ են անում պահպանել 1994-95թթ-ի հրադադարի անժամկետ համաձայնագրերը: Ակներև է նաև այն, որ առնվազն այս համաձայնագրերի կնքման միջնորդները չեն կարող անտարբեր լինել զինադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ և պետք է առավել կոշտացած դիրքորոշում որդեգրեն Բաքվի նկատմամբ: Սա վերաբերում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնց նպատակն էր «վստահության կառուցումից հակամարտության կարգավորում» մոտեցման կյանքի կոչումը: Մոտեցում, որն իր մեջ ներառում է մի շարք հարցեր, այդ թվում՝ զինադադարի ռեժիմի պահպանում, ագրեսիվ հռետորաբանության բացառում և մի շարք վստահության միջոցներ: Ադրբեջանը, սակայն, հերթական անգամ հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները (միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում), որոնք ուղղված են նվազեցնելու պարբերաբար կրկնվող միջադեպերը և դիվերսիոն փորձերը, ինչպես նաև հստակ մատնանշելու հրադադարի ռեժիմը խախտող կողմին:
Ստեղծված իրավիճակում, գուցե, բացի վերը նշված պայմանավորվածությունների կատարումից, տրամաբանական կարող է լինել Ադրբեջանի, ԼՂՀ և ՀՀ միջև միջնորդների հստակ երաշխիքներ պարունակող ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի ստորագրումը, որն էական քայլ կլիներ կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման համար՝ նպաստելով արդյունավետ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ