ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ՀՀ միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ-ին կից միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, հայտնում է նախարարության պաշտոնական էջը:

Կարևորելով խորհրդի և նախարարության միջև համագործակցության անհրաժեշտությունը խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց.

«Մեզ համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը, և մենք ջանք չենք խնայելու տարբեր միջոցառումներ, հանդիպումներ իրականացնել՝ այս համաձայնագիրը օգտագործելով ի նպաստ երկրի գործարար միջավայրի զարգացման»:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը իր ելույթում ևս կարևորեց համագործակցության անհրաժեշտությունը.«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ համագործակցությունը շարունակական ու մշտական բնույթ է կրելու: Դրանով իսկ մենք խթանելու ենք Արցախի գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և արտաքին շուկաների ընդլայնմանն  ու ներդրումների ներգրավմանը: Եվ այս համաձայնագիրը նպատակասլաց ու ճիշտ օգտագործելու դեպքում խոսուն հաջողությունների ենք հասնելու Արցախի և Հայաստանի գործարար ոլորտներում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: