Հայաստանն Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է մուսուլմանական երկրների հետ կապերի ընդլայնմամբ
2017 թվականն «իսլամական համերաշխության» տարի հայտարարած Ադրբեջանը շարունակ քայլեր է ձեռնարկում «իսլամական համերաշխության» գաղափարը բացառապես իր սեփական շահերին ծառայեցնելու և Հայաստանի ու իսլամական աշխարհի միջև թշնամության պատրանք ստեղծելու համար: Բաքուն ամեն կերպ փորձում է օգտագործել իսլամական գործոնը Ղարաբաղյան հակամարտության հարցում «իսլամական միասնություն» ձևավորելու և իսլամական կազմակերպություններում հակահայկական հայտարարություններ և բանաձևեր կորզելու համար:
Ադրբեջանական հերթական սադրանքի հեղինակն անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր, ով օրեր առաջ Իսլամական համագործակցության կազմակերպության[1] տպագիր օրգանում հոդված հրապարակեց «Իսլամական համերաշխության ուժեղացումը՝ ժամանակի հրամայական» վերտառությամբ: Այդ հոդվածում Ադրբեջանի նախագահը կոչ է անում մուսուլմանական երկրներին հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից, քանի որ, ըստ Ալիևի, Հայաստանը «հարված է հասցել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իսլամի պատմամշակության ժառանգությանն ընդհանրապես»: Այս մոտեցումն, իհարկե, նորություն չէ ադրբեջանական քաղաքականության համար: Վերջին տարիներին մենք հաճախ ենք ականատես լինում իսլամական աշխարհին ուղղված Ադրբեջանի հորդորներին, որոնք կոչ են անում հավատարիմ մնալ «իսլամական համերաշխության» գաղափարներին և «իսլամական ումմայի» շահերին (թեև Ադրբեջանն ամենից հաճախ է դավաճանում «իսլամական համերաշխության» գաղափարը, այդ թվում նաև Իսրայելի հետ):
Պետք է փաստել, որ Հայաստանը, բարեբախտաբար, մշտապես խուսափել է ադրբեջանական սադրանքներին տրվելուց և չի շարժվել իսլամական քաղաքակրթությանը եվրոպականը հակադրելու ճանապարհով, ինչն, ինքնին, խիստ վտանգավոր է: Փոխարենը, Հայաստանն ադրբեջանական սադրանքներին պատասխանել է նույն իսլամական երկրների հետ սերտ համագործակցությամբ: Մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես իր կարևոր տեղն է ունեցել ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում: Իրանի, ինչպես նաև արաբական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները մշտապես ավանդական բնույթ են կրել:
Վերջին շրջանում ակտիվ զարգացող ուղղություններից է նաև Պարսից ծոցի տարածաշրջանը, որի երկրների (ի դեպ՝ սուննիական) հետ Հայաստանի համագործակցությունը բոլորովին նոր մակարդակ է տեղափոխվում: Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ հիմա նաև Կատարի հետ Հայաստանի հարաբերությունները նոր որակ են ստանում: Ընդ որում, շեշտը դրվում է ոչ միայն տնտեսական համագործակցության, այլ նաև քաղաքական երկխոսության խորացման վրա: Մայիսի 14-15-ին ՀՀ նախագահի այցը Կատար (նախկինում ՀՀ նախագահի միակ այցը Կատար տեղի է ունեցել 2002 թվականին) նպատակ էր հետապնդում գործնական բնույթ հաղորդել արաբական և իսլամական աշխարհում զգալի կշիռ ունեցող այս միապետության հետ Հայաստանի հարաբերություններին: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:
Ավելին, հենց Դոհայում Սերժ Սարգսյանը հնչեցրել է հայկական կողմի դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ վստահեցնելով, որ ցանկացած իրավիճակում «տեր ենք կանգնելու արցախահայության արդարացի պահանջին»: Իր հերթին, Կատարի էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի»:
Հայ-կատարական բարձր մակարդակի բանակցությունները հերթական անգամ փաստում են, որ իսլամական գործոնը Հայաստանի դեմ օգտագործելու ադրբեջանական ջանքերը դատապարտված են տապալման, և իսլամական կազմակերպությունների շրջանակներում կորզվող հակակայկական բանաձևերն ու հայտարարությունները որևէ կշիռ կամ ազդեցություն ունենալ չեն կարող:
[1] ԻՀԿ-ն ՄԱԿ-ից հետո երկրորդ ամենամեծ միջկառավարական կազմակերպությունն է: Ստեղծվել է 1969 թվականին: Այսօր ԻՀԿ-ն 57 անդամ-երկիր ունի: Իր գոյության առաջին տասնամյակների ընթացքում ԻՀԿ-ն հիմնականում կենտրոնացել է Պաղեստինի խնդրի, իսլամական սրբավայրերի պաշտպանության և անդամ-պետությունների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման վրա: Տասնամյակներ շարունակ ԻՀԿ-ն ներքին տարաձայնությունների և հակամարտությունների պատճառով չի կարողացել ներկայանալ որպես մեկ միասնական կազմակերպություն: 2000-ական թվականներից բարեփոխումներ սկսվեցին կազմակերպության ազդեցությունը միջազգային ասպարեզում ուժեղացնելու ուղղությամբ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ