ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումը սկսվել է Ադրբեջանի գործողություններից. Զախարովա

RIA Novosti

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար: Այդ մասին  հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը: «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում ես բազմիցս ասել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Զախարովան:

Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Զախարովան ասել է, որ դեռևս հայտարարելու բան չունի, եթե նման շփումներ նախատեսվեն, ապա այդ մասին կտեղեկացնեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: