ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տեղի ունեցավ Զմյուռնիայի հայերի հետ. թուրք սյունակագրի անդրադարձը

WordPress.com

Թուրքիայում Իզմիր ասելիս առաջին բանը, որ հիշատակվում է ազատությունն է, արդիականացումը և Թուրքիայի Հանրապետությունն ու դրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքին պաշտող մարդիկ, սակայն հայերը նույնպես բավականին լուրջ թիվ են կազմել այստեղ, մինչ Իզմիրի հրդեհն ու քրիստոնյա բնակչության կոտորածը։

Այս մասին թուրքական gazeteduvar.com.tr կայքի իր սյունակում գրել է թուրք սյունակագիր Էֆե Էշլերը` անդրադարձ կատարելով Իզմիրի (Զմյուռնիա - tert.am) անցյալի և քաղաքի պատմության մեջ կարևոր դեր ունեցող հայության մասին։ Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը:

«Դարեր շարունակ Իզմիրում այլ էթնիկ և կրոնական խմբերի պես հայերն էլ իրենց կարևոր ներդրումն են ունեցել քաղաքի զարգացման հարցում։ Մի կողմ դնելով այլազգիների կողքին ապրելու դժվարությունը՝ դրսևորել են նախանձելի նրբանկատություն։ 1915թ.-ին գլխներին եկած ցեղասպանության պատճառով մի ակնթարթում բնաջնջվեցին այս հողերից, և այսօր Թուրքիայում մի բուռ հայ է մնացել», - գրում է թուրք հեղինակն ու ուշադրություն հրավիրում այն փաստին, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Փոքր Ասիայի արևմուտքում՝ Թուրքիայի արևմտյան և կենտրոնական նահանգներից Թրաքիայում, Այդընում, Ստամբուլում, Քյութահիայում, Զմյուռնիայում և այլուր։

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինը, Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ:

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: