ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Armnoc.am

Թբիլիսիում կայացած ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնության մրցումային վերջին օրը հայ ուշուիստները եզրափակչի չորս գոտեմարտերից երեքում հաղթանակ տարան, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Ոսկե մեդալ նվաճեցին` Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ) և Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ): Ռեբեկա Բալասանյանն արժանացավ արծաթե մեդալի (65 կգ, երիտասարդներ):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 14 ուշուիստ ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5) և վին-չուն (2) դիսցիպլիններում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը նվաճեց 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մայիսի 20-ին կկայանա պարգևատրման և մրցաշարի փակման արարողությունը:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը,- մենք առաջին անգամ հանդես եկանք ավանդական, ոչ թե սպորտային ուշուում (սանդա): Արդյունքներն իրենցն ասում են:

Հիմա կպատրաստվենք Ունիվերսիադային (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) և աշխարհի առաջնությանը (Կազան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը): Ունիվերսիադային մենք երկու մարզիկ կունենանք, իսկ աշխարհի առաջնությանը նախատեսում ենք հանդես գալ նվազագույնն ութ մարզիկով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: