Հայաստանը ցանկանում է 50 մլն դոլարի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել Ռուսաստանից
Հայաստանը մի քանի տարվա ընթացքում կարող է 50 մլն դոլար ծախսել` Ռոստսելմաշից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Այս մասին Ռոստովի շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է ռուսական ձեռնարկության մամուլի ծառայությունը։
Դեսպանի խոսքով՝ թարմացման ենթակա է գյուղատնտեսական տեխնիկայի պարկի շուրջ 95%-ը։
«Կարծում եմ, շուրջ 50 մլն դոլար է հարկավոր մի քանի տարիների ընթացքում: 5 մլն դոլարի տեխնիկա այս տարի արդեն նախատեսված է ձեռք բերել», — ընդգծել է Տողանյանը։
Նրա խոսքով` Ռոստսելմաշն առավել ապահով գործընկեր է, որի հետ հայկական կողմը ցանկանում էր համակարգային հարաբերություններ կառուցել։
«Մենք ցանկանում ենք Ռոստովի շրջանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հանել՝ ելնելով այն իրողություններից, որոնք կան։ Կցանկանայինք ամրապնդել մեր բիզնեսը, առևտրային տուն ու առևտրային ներկայացուցչություններ բացել։ Համապատասխանաբար զարգացնել միջկառավարական խոշոր նախագծերը` ամբողջ երկրի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հարցում համագործակցությունը, որի համար Հայաստանում պետական ծրագրեր կան», — ասաց Տողանյանը։
Նշենք, որ Ռոստովի շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի և Վարդան Տողանյանի հանդիպումը տարածաշրջանային կառավարությունում տեղի է ունեցել անցած շաբաթ։ Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Ռոստովի շրջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարների հարցերի քննարկմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ