ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքները կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու մտադրությունը դիտարկում է որպես հերթական «սադրանք» Երևանի կողմից: Գաջիևի խոսքով՝ Հայաստանի նման քայլերը վնասում են ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցային գործընթացին և էսկալացիա են առաջացնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով:

Հիշեցնենք, Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման նպատակով սկսել են իրականացնել զբոսաշրջային օդային զբոսանքներ երկտեղանի ինքնաթիռներով:  Թռիչքի տևողությունը կազմում է 20-25 րոպե, գինը՝ 35 հազար դրամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: