ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է. նոր մանրամասներ

Amerikayidzayn.com

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում տուժածների թվում է եղել նաև ապրիլյան պատերազմում դաժանորեն սպանված Քյարամ Սլոյանի հարազատը`ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:

«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», - ասել է Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը:

«Ամերիկայի Ձայն»-ին Լյուսին համաձայնվել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի և դրան նախորդած բոլոր մանրամասները.

«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջև և բնականաբար որևիցե կերպ չէինք սադրում»:

ԱՄՆ-ի հայ, քուրդ և եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջևի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջև բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջևից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:

«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արևային ակնոցներով և զինվորական կոշիկներով»:

Լյուսի Ուսոյանի խոսքով` այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ հանդես եկող ցուցարարների ուղղությամբ և սկսեցին հարվածել: Տեսագրության մեջ երևում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին.

«Հանկարծ ես գետնին հայտնվեցի, չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, և հաջորդ բանը որ հիշում եմ այն է, թե ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետեւ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն է ինձ օգնել ոտքի կանգնել, և ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:

Հարվածներից Լյուսի Ուսոյանը տրավմատիկ ուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն, ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ.

«Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրության մեջ երևում է` ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»:

Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից, սակայն Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամները, որոնցից մեկն էր նաև քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը.

«Մենք` բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի. արդարություն և Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: