ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդիական հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ և պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները: Նախագահի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորագույն ուղենիշեր են, և դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները:

Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին և կարևորել պատգամավորների հետ հաճախակի շփումները:

Հանդիպման պատեհ առիթով Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Դեյվիդ ՄքԱլիսթերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, իր հերթին ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին և շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության և խաղաղության հաստատմամբ: 

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: