ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ արտաքին հետաքննության մարմին է ստեղծվել. թիրախում նաև Ադրբեջանն է

cyprus-mail.com

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն մայիսի 30-ին Պրահայում տեղի ունեցած նիստի ժամանակ նշանակել է արտաքին հետաքննության մարմնի 3 անդամների, որոնք պետք է ուսումնասիրեն ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները։

Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Արտաքին հետաքննության մարմնի 3 անդամներն են՝
• Սըր Նիկոլաս Բրացան (Միացյալ Թագավորություն), ով նախկինում եղել է ՄԻԵԴ նախագահ ու դատավոր, (նշենք, որ Բրացայի նախագահության ժամանակ ՄԻԵԴ-ում ընդունվել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի իրենց տուն վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն),

• Ժան-Լուի Բրյուգերը (Ֆրանսիա), նախկին դատավոր, ով հիմնականում պատասխանատու է եղել ահաբեկչության հետ կապված դեպքերի համար, հակաահաբեկչական խնդիրների փորձագետ,
• Էլիզաբեթ Ֆուրա (Շվեդիա), ՄԻԵԴ նախկին դատավոր, Շվեդիայի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավախորհրդատու։

Բյուրոյի այս որոշումը պետք է հաստատի վեհաժողովը հունիսի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը։ Նշանակվելուց հետո անդամներին չեն կարող հեռացնել։ Մարմինը կսկսի գործել անդամների նշանակումից անմիջապես հետո ու նրա լիազորությունները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը՝ ԵԽԽՎ բյուրոյին վերջնական զեկույցի ներկայացմամբ։ Անհրաժեշտության դեպքում բյուրոն կարող է երկարաձգել մարմնի իրավասությունների շրջանակը:

Նշենք, որ այս մարմինը չունի իրավական իրավազորություն։ Այն ստուգելու է, թե որքանով է ԵԽԽՎ անդամների վարքագիծը խախտում ԵԽԽՎ վարքագծի կանոններն ու դրույթները։ Հետաքննությունն իրականացվելու է գաղտի կերպով։ Իր աշխատանքի արդյուքներն արտաքին հետաքննությունների մարմինը պետք է ներկայացնի Բյուրոյին: Բյուրոն հրապարակելու է զեկույց, սակայն վերջինիս որոշ հատվածներ կարող են գաղտնի պահվել: Հաշվի առնելով այս բացահայտումները՝ այն պետք է հաստատի, թե արդյոք կան բավարար ապացույցներ ներկա ու նախկին պատգամավորների նկատմամբ գործողություններ ձեռնարկելու համար։

Նման մարմին ստեղծելու մասին որոշումը կայացվել է 2017 թվականի հունվարին: Հետաքննությունների թիրախում հայտնվել է նաև Բաքուն: Եվրոպայի խորհուրդն արդեն հետաքննություն է սկսել ԵԽԽՎ որոշ անդամների կողմից Ադրբեջանի իշխանությունների ցուցումները կատարելու կասկածանքով: Մասնավորապես կասկածներ կան, որ Ադրբեջանը 2013 թվականին 2.5 մլն դոլար է վճարել ԵԽԽՎ անդամներից մեկին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու ադրբեջանցի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը վեհաժողովում մերժելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: