ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը

Հունիսի 2-ին, ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25-ամյակը, հայտնում է Armenpress-ը:

Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ  նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը:

42 ամերիկացի կամավորներ շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը:

Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը,  ծրագրի ներկա և նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի  ղեկավարության ներկայացուցիչները և այլք:

Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլև Հայաստանի ժողովրդի համար:

«Այսօր տեղի կունենա կորպուսի 25-րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաև կորպուսի գործունեություն 25-ամյակը: Հատկանշական է, որ այսօր նաև  երդվելու է ԱՄՆ-ից ժամանած 1000-րդ կամավորը, ով աշխատելու է և ծառայելու է  Հայաստանում, ուստի  սա շատ կարևոր և հիշարժան պահ է: Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում և ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետև ԱՄՆ վերադառնալուց հետո նրանք  ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը: Այդպես ձևավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: